Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

ՀՈՍՊԻՏԱԼԻ ՊԵՏ «ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳ ԿԱ»

Արխիվ 12-16

ՀՈՍՊԻՏԱԼԻ ՊԵՏ «ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ

ՎՏԱՆԳ ԿԱ»


Նախօրեին Տավուշի մարզում հակառակորդի դիվերսիան հետ մղելիս վիրավորված շարքային Հովհաննես Ավանեսյանին տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Նրա վիճակն հիմա գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ, գնդապետ ԱՐԱՄ ԱՍԱՏՈՒՐՅԱՆԸ:

- Զինվորի ստացած վիրավորումները եւ իր կրած վիրահատության ծավալը բավական լուրջ վտանգ է սպառնում: Հովհաննեսն ունի թոքի, լյարդի վնասվածքներ, ինչպես նաեւ կարիք կա ողնաշարի ֆիքսացիա անելու: Հիմա մենք ամեն բան անում ենք, որ զինվորի վիճակը կայունանա, բայց այս պահին դեռ դրա ժամանակը չէ, քանի որ կյանքին սպառնացող վտանգ կա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմը ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ