Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

ՆԱԽԿԻՆ ՊՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶԱՆ ՀԱՆԵԼՈՒ ԿՈՉԵՐ ԱՆՈՂՆԵՐԸ ՉԵՆ ԳՆԱԼՈՒ ՊԱՀԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ»

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ՊՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶԱՆ ՀԱՆԵԼՈՒ ԿՈՉԵՐ ԱՆՈՂՆԵՐԸ ՉԵՆ ԳՆԱԼՈՒ ՊԱՀԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ»

 

Արդյոք ռուսական ռազմաբազան պետք է Հայաստանին, որքանով են ռազմաբազայի` Հայաաստանից հանելու կոչերն իրոք մեր հասարակության  ցանկությունԸ, թե սադրանք` այս թեմայով այսօր իր կարծիքը հայտնեց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Նախկին պաշտոնյան հիշեցնում է`1990-ականներին ոչ ոք  չէր  խոսում` ռուսական ռազմաբազայի  տված օգուտի կամ վնասի մասին:  «Երբ որոշ մարդիկ խոսում են ռուսական ռազմաբազան հանելու մասին, կամ թե մեր ինչին է պետք  այդ բազան, բա ինչու չեն ասում ` մեր ինչին են պետք ռուս սահմանապահները: Նման կերպ խոսողները  լավ գիտեն, որ իրենք չեն գնալու հայ-թուրքական սահմանը պահեն»,- վստահ է Վահան Շիրխանյանը:

ՊՆ նախկին փոխնախարարը հիշեցրեց, որ մեր հարեւան Թուրքիայում տեղակայված են ամերիկյան բազաները, որոնք փրկեցին Թուրքիան կործանումից: «Եթե Թուրքիան չանդամակցեր ՆԱՏՕ-ին, ապա ԽՍՀՄ-ը որոշել էր մուտք գործեր Թուրքիա»,- ասաց  Շիրխանյանը:

Ինչ վերաբերում է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությանն ու ՀԱՊԿ-ի պասիվությանը, ասուլիսի մյուս բանախոս, բլոգեր Տիգրան Քոչարյանը հիշեցրեց, որ Հայաստանը  պետք  է պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին`օգնության խնդրանքով:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ