Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

ՎՐԱՍՏԱՆԸ ԿԸՆԴԱՌԱՋԻ՞ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻՆ

Արխիվ 12-16

ՎՐԱՍՏԱՆԸ ԿԸՆԴԱՌԱՋԻ՞ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻՆ

Հայկական հարուստ մշակույթից, չգիտես ինչու, մեր բոլոր հարեւան երկրները ցանկանում են իրենց համար բաժին հանել, ավելի ճիշտ` սեփականաշնորհել ու դարձնել իրենց սեփականությունը: Հետո էլ աղաղակել, որ ունեն այնպիսի մշակույթ, որ աշխարհում ոչ մի երկիր չունի: Այսպիսով`` Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիները մեզ վերադարձնելու պահանջով դիմել է Վրաստանի կառավարությանը: Պարզվում է` մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը, Վրաստանում եղել է 442 եկեղեցի: Տարիների ընթացքում գտնվելով օտարների վերահսկողության տակ` այդ եկեղեցիներից շատերը քանդվել կամ մասամբ ոչնչացվել են: Վիրահայոց թեմի արդարացի պահանջը նպատակ ունի գոնե ոչնչացումից փրկել այն եկեղեցիները, որոնք կիսով չափ կանգուն են: Թե որքանով վրացական կառավարությունը կապահովի վիրահայոց թեմի պահանջը, "Իրավունքը" փորձեց ճշտել մասնագետներից.

"ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ՄԻ ՔԻՉ ՈՒՇԱՑԵԼ ԵՆՔ"


Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ.
- Այս հարցում մի քիչ ուշացել ենք, սակայն կարեւոր է, որ խնդիրն արժեւորվել է: Ի վերջո, հնարավոր է, որ այս խնդրին երբեւէ չանդրադառնային, եւ նման պահանջ չներկայացվեր Վրաստանի կառավարությանը: Անձամբ, շատ ուրախ եմ, որովհետեւ խիզախ քայլ է արվել: Թե որքանով կբավարարվի ներկայացված պահանջը, ցույց կտա ժամանակը, որոշ չափով էլ մեր հետագա որոշիչ քայլերը:

"ԿՐԿԻՆ ՎՏԱՆԳ ԿԱ, ՈՐ ԱՅԴ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԿՈՉՆՉԱՑՎԵՆ"

Հասարակական, մշակութային գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆ.
- Եթե այսօր Վիրահայոց թեմն է այս խնդիրը բարձրացրել, ուրեմն տեղին է, քանի որ կրկին վտանգ կա, որ այդ եկեղեցիները կոչնչացվեն: Տարիներ շարունակ դրանք ոչնչացվել են, այսօր կրկին մեր ձայնն ենք բարձրացրել եւ ասում ենք` մի՛ արեք, մի՛ ոչնչացրեք: Ներկայացված պահանջն արդարացի է, մենք նրանց չենք ասում` ձեր եկեղեցիները մեզ տվեք, այլ ասում ենք, որ մեր պապերի ստեղծածը եւ մեր պատկանելիքը մեզ վերադարձրեք: Կարծում եմ` Վրաստանի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այդ պահանջն անբավարար թողնի: Թե որքան ժամանակ այսպես կկարողանան աշխատել` չեմ կարող ասել, վաղվա օրն Աստված է տնօրինում: Բայց հաստատ գիտեմ, որ նրանք հեշտ ու հանգիստ չեն ասի, հարց եք բարձրացրել եւ պահանջում եք, ուրեմն` վերցրեք: Անարդարություն ամեն տեղ էլ կա, եւ այս դեպքում էլ Վրաստանը ամեն կերպ ելք կփնտրի` եկեղեցիները չվերադարձնելու համար:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ