Վերջին օրերին համացանցում ակտիվորեն շրջանառվում է աբսուրդային վարկած, իբր Գյումրիի ճիվաղային սպանդը կազմակերպել է ռուսական կողմը, քանի որ ռուսները խոստացել են Ալիեւին, իբր կհամոզեն Ադրբեջան վերադարձնել Ստեփանակերտում դատված դիվերսանտներին, սակայն Սերժ Սարգսյանը մերժել է:
Այդ` գեբելսյան քարոզչության դասական նմուշը, մեր աղբյուրի վկայությամբ, թեեւ սկզբում հայտնվել է Ադրբեջանում, սակայն դրա սկզբնաղբյուրը վանյանասաքունցական ծագում ունեցող "հայկական" մի կայք է, որը եւ պայմանավորվել է ազերիների հետ հրապարակման մասին, որպեսզի միանգամից դա դրվի տիրաժավորման արդեն Հայաստանում: