Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

"ԲԻՐԻՔՈՎ" ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ. ՏԱՐՈՍԸ ԱԺ-ԻՆ

Արխիվ 12-16

"ԲԻՐԻՔՈՎ" ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ.
ՏԱՐՈՍԸ ԱԺ-ԻՆ


Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենք` Ռուսաստանում "անցանկալի կազմակերպությունների" ցանկ ստեղծելու մասին: Նախաձեռնողներն էին պատգամավորներ Ալեքսանդր Տարնավսկին "Արդար Ռուսաստանից" եւ Անտոն Իշչենկոն Ժիրինովսկու կուսակցությունից:
Ըստ օրինագծի` կարող է արգելվել այն արտերկրյա եւ միջազգային կառույցների գործունեությունը, որոնք  "սպառնալիք են պետության պաշտպանունակությանը կամ անվտանգությանը": Կազմակերպությունը կարող է ճանաչվել անցանկալի, եթե վտանգավոր է "հանրային անվտանգության եւ բնակչության առողջության համար": Անցանկալի կազմակերպությունների ցուցակը կազմվելու է գլխավոր դատախազության կողմից` համաձայնեցնելով ԱԳՆ-ի հետ եւ հիմնվելով ներքին գործերի եւ ազգային անվտանգության մարմիններից ստացված նյութերի վրա: Այդպիսի կազմակերպությունների գործունեության հետ կապ ունեցողները ենթակա են վարչական պատասխանատվության եւ կտուգանվեն 10-ից մինչեւ 100 հազար ռուբլի: Եթե խախտվի անցանկալի կազմակերպության գործունեության արգելքը, ապա դրա մասնակիցները կենթարկվեն քրեական պատասխանատվության` տուգանվելով 300 հազարից մինչեւ 500 հազար ռուբլի, կամ ազատազրկվելով 2-8 տարի:
Օրինագծի հեղինակները վստահ են, որ այն կնպաստի Ռուսաստանի ինքնիշխանությանը սպառնացող գործոնների նվազեցմանը:

Ա. ԱՐԱՄՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ