Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

«ԴՈԿՏՈՐ ՊՐՈՖԵՍՈՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԱԴԻԲՈՒԴԻ ԾԱԽՈՂԻՆ ԵՆ ԴՐԵԼ» ՊԱՇՏՈՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԷԺԱՆԱԳԻՆ ՍՈՒՏ Է

Արխիվ 12-16

«ԴՈԿՏՈՐ ՊՐՈՖԵՍՈՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԱԴԻԲՈՒԴԻ ԾԱԽՈՂԻՆ

ԵՆ ԴՐԵԼ» ՊԱՇՏՈՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԷԺԱՆԱԳԻՆ ՍՈՒՏ

Է


Լրատվամիջոցներից մեկում հրատարակած հոդվածում տեղ գտած լուրը, թե իբր «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատորեն շարունակում է պատժել իր պաշտոնակատարության ընթացքում իր դեմ դուրս եկած անձանց», ամբողջովին ստահոդ է և օբյեկտիվ իրականության հետ ոչ մի ընդհանրություն չունի: Սլավիկ Ամիրյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, իր ծառայությունների համար մարզպետի կողմից արժանանալով շնորհակալագրի: Գորիսի հիվանդանոցի տնտեսական մասի նախկին վարիչ Վրեժ Հովսեփյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն (2014թ. նոյեմբերի 18-ին) և մարզպետը որևէ առնչություն չունի սույն գործընթացի հետ: Վրեժ Հովսեփյանի փոխարեն 2014թ. նոյեմբերի 18-ին տնտեսական մասի վարիչ է նշանակվել Երևանի պետական համալսարանն ավարտած Էդգար Թունյանը, ով որևէ ազգակցական կապ չունի Սուրիկ Խաչատրյանի նախկին վարորդի հետ: Ձեր հոդվածում հրատարակված այն ապատեղեկատվությունը, թե իբր ազատել են դեղատան վարիչին՝ մտացածին է, որովհետև դեղատան վարիչ Գոհար Դավթյանն աշխատել է և շարունակում է աշխատել Գորիսի բժշկական կենտրոնում որպես դեղատան վարիչ: Ատամնաբույժ Արման Զաքարյանին ոչ թե ազատել են աշխատանքից, այլ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո նա նոր պայմանագիր չի կնքել, քանի որ բացել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որտեղ իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը:Ձեր հոդվածում արծածվել է նաև Գորիսում տիրող հոգեբանական մթնոլորտի մասին : Այդ քաղաքում, ինչպես նաև ողջ մարզում, տիրում է աշխատանքային, փոխադարձ հարգանքի և բարյացակամության մթնոլորտ: Հոդվածում տեղ գտած այն միտքը, թե իբր «դոկտոր պրոֆեսորի փոխարեն ադիբուդի ծախողին են դրել» պաշտոնի՝ էժանագին սուտ է, որովհետև համաձայն գործող կարգի գլխավոր բժիշկ ընտրվում է մրցույթով, որը դեռ չի կայացել, իսկ գլխավոր բժշկի պաշտոնակատարը Նորա Մեսրոպի Իվանյանն է, ով 1971 թվականից աշխատում է որպես բժշկուհի և վայելում է հանրության հարգանքը:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ