Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

ՈՐՈՇ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. ՖԻՆ. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՈՐՈՇ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. ՖԻՆ. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Այսօր ինֆորմացիոն  տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ տեղի  ունեցավ «Եվրասիական միություն՝ հնարավորություններ և խնդիրներ» թեմայով 2-րդ քննարկումը:

Ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության ղեկավար Գեւորգ Սաղոյանը, խոսելով ԵՏՄ անդամ երկրների միջեւ ցամաքային տրանսպորտով փոխադրումների մասին, հիշեցրեց, որ այդ երկրներից մեկի հետ սահման չունենք: «Այդ պատճառով մեզ համար կարեւոր են մշակված ընթացակարգ, որով երրորդ երկրի տարածքով ապրանք ներմուծել Հայաստան կամ արտահանել: Անհրաժեշտ է արտահանվող կամ ներմուծվող ապրանքը ինդենտիֆիակցվի որպես ԵՏՄ ապրանք:  Ապրանքն անցումնային  կետում տարանցման հայտարարագիր է լրացվում, մաքսային ապահովումներ են դրվում, տարանցման հայտարագիր էլեկտրոնային տարբերակով մուտք է գործում  համակարգ եւ երեք ժամ հետո տեսանելի է մեզ կամ ՌԴ-ին»,- ասաց պրն Սաղոյանը:

Սաղոյանի խոսքով, բացի  արդեն հաստատված արգելվող ապրանքների ցանկից, այլ արգելքներ չկան:

Ինչ վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սահմանափակումներին, Սաղոյանը հիշեցրեց` միայն որոշ սարքավորումների ներմուծման ու արտահանման համար  պետք է ստանալ  թույլտվություն լիազոր մարմիններից:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ