Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

ՄԵՂԱԴՐՈՂԻ ՃԱՌՈՎ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՐՎԵՑ ԴԵՐԱՍԱՆԻ ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎԵԼԸ

Արխիվ 12-16

ՄԵՂԱԴՐՈՂԻ ՃԱՌՈՎ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՐՎԵՑ ԴԵՐԱՍԱՆԻ

ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎԵԼԸ


2013 թվականի հոկտեմբորի 20-ին Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի եւ երկու երիտասարդների մահվան պատճառ դարձած Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը մոտենում է ավարտին: Իսկ, թե ինչպես է գնահատում դատավարության ընթացքը տուժող կողմը, փորձեցինք պարզել Հակոբյանների փաստաբան ՌՈՒԲԵՆ ԲԱԼՈՅԱՆԻՑ, ով iravunk.com-ի հետ զրույցում ասաց.

- Ես դատավարության ընթացքը նորմալ եմ գնահատում: Իմ միակ դժգոհությունը այն է, որ ողջ դատավարության ընթացքում ինձ հնարավորություն չտրվեց, որպեսզի իմ միջնորդությունը բավարվի: Ըստ որի, ի վերջո հասկանայինք բժշկական փաստաթողթերը կեղծվել են, թե ոչ: Եթե դատարանը բավարար իմ միջնորդությունները, բնականաբար, մենք այսօր կունենայինք որոշակի փորձագետների եզրակացություններ եւ մեր մոտ համոզմունք կառաջանար, թե վթարի պահին ալկոհոլ օգտագործած վիճակում է գտնվել դերասանը, թե ոչ: Ի դեպ մեղադրողը եւս իր ճառի սկզբում նշեց, որ խմածության վերաբերյալ փաստաթղթերով նախքննությունը թերի է կատարված: Եվ այն արձանագրությունը, որը, որ վկայում է այն մասին, որ Վարդան Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում կասկածի տակ դրվեց:  Այսինքն այսօր գործի մեջ չկա որեւէ փաստաթուղթ, թե Վարդան Պետրոսյանը վթարի պահին սթափ վիճակում է գտնվել, թե ոչ:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ