Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈԻՄ. «ԱՀԿ-Ը ԽԱԲԵԲԱ ԿԱՌՈՒՅՑ Է` ԽՈԶԻ ԳՐԻՊ ԹՌՉՆԻ ԳՐԻՊ…»

Արխիվ 12-16

ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈԻՄ. «ԱՀԿ-Ը ԽԱԲԵԲԱ ԿԱՌՈՒՅՑ Է` ԽՈԶԻ ԳՐԻՊ ԹՌՉՆԻ ԳՐԻՊ…»

 

«ԱԺ-ում մինչ օրենքի ընդունումը պետք է լսումներ անցակցվի եւ հանվի պարտադիր երկաթով ու ֆոլաթթվով (պրեմիքսներ) հարստացում» բառակապակցությունը»: Այսօր Հանրային խորհրդում հայտարարեց  Առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հայրապետ  Գալստյանը` ներկայացնելով ալյուրի հարսատցմանը դեմ եղողների կողմից  կազմված պահանջը:

Հիշեցնենք` վերջերս շրջանառության մեջ մտած «Ալյուրի հարստացման մասին»օրինագիծը նախատեսում է ալրաղացներում ցորենի ալյուրին ավելացնել վիտամինային, հանքանյութային հավելումներ: Օրենքի կողմնակիցները պնդում են, թե այն արդեն ընդունել են աշխարհի մի շարք երկրներ, թեեւ փաստ է նաեւ, որ շատերն էլ հրաժարվել են դրանից:

Առողջապահության փոխնախար Սերգեյ Խաչատրյանը հակիրճ ներկայացրեց հարցի նախապատմությունը, ապա հիշեցրեց` վերարտադրողական տարիքի կանանց շրջանում`մոտ 25%-ի մոտ, ի հայտ է եկել անեմիայի տարածվածություն: «Հետազոտությունները ցույց են տվել, որ անեմիաների տեսակները հայտնաբերվել են  նաեւ մանկական տարիքի երեխաների մոտ»,- ասաց  փոխնախարարը:

Ինչ  վերաբերում է «պարտադիր» բառը հանելուն, ապա օրինագծում, ըստ պաշտոնյայի, չկա այդ բառը. «ԱՀԿ-ը դրական կարծիք  ունի այս  ծրագրերի մասին, ավելին` ԱՀԿ-ը  ունեն ուղեցույց որով  ներկայացնում է, ինչպես է հարստացվում ալյուրը. «Պարտադիր է միայն հարստացնել բարձրակարգ ու առաջին կարգի ալուրը, այն էլ դեպքում, եթե  երեսուն տոննայից ավելի  ալյուրի դեպքում: Չենք  հարստացնում  երկրորդ երրորդ կարգի ալյուրի մասին խոսք չկա»:

Կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանն էլ ասաց, որ եթե լավ է ալյուրը հարստացնել, ինչու Դանիան, Ֆրանսիան Գերմանիան, Իսրայելը, Ռուսաստանը չեն օգտագործում: «Ռուսաստանն էլ առաջիկայում ալյուրը հարստացնել»,- պատասխանեց փոխնախարարը:

Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանն էլ ասաց, որ ԱՀԿ-ը խաբեբա կառուց է,  ցածր վարկանիշ ունեցող կազմակերպություն: «Խոզի գրիպ, թռչնի գրիպ... դատի են տալիս այդ կառույցին»,- բորբոքված ասաց հասարակական գործիչը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ