Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ`ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈԻՄ.«ՍԱՏԿԱՑՆԵԼՈԻ ԵՆՔ ԲՈԼՈՐԻԴ...»

Արխիվ 12-16

ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ`ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈԻՄ. «ՍԱՏԿԱՑՆԵԼՈԻ ԵՆՔ ԲՈԼՈՐԻԴ...»

 

Քիչ առաջ Հանրային խորհրդում  ալյուրի հարստացման  համար կազմակերպված քննարկումը  քիչ էր մնում ծեծկռտուքի վերածվեր: Մասնագետներից մեկի խոսքով` պետք է այս քննարկումներին մասնակցեն բժիշկները: Սա վրդովեցրեց հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանին, ով ասաց, որ իր առողջությունը իրեն մտահոգում է եւ իրավունք ունի կարծիք հայտնելու: Նկարող- օպերատորներից  մեկն էլ հանկարծ իր գործը թողած, վրդովվեց ու  դիմելով մասնագետին, ասաց, որ «բավական է ազգի վրա փորձարկում անել»: «Սատկացնելու ենք բոլորիդ»,- ասաց իրեն ազգի պաշտպան երեւակայած օպերատորը, ում կարծիքով քսան տարի է` ազգի վրա փորձարկում են անում ծախված պաշտոնյաները:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին վրդովեցրեց այդ արտահայտությունը եւ տեղից վեր կենալով` փորձեց մոտենալ օպերատորին. «Էդ ո՞ւմ ես ասում ծախված»:

«Բա դուք ինչի եք ձեզ վրա վերցնում, ես ձե՞զ եմ ասում»,-  հարցին հարցով զայրացած պատասխանեց երիտասարդ օպերատորը:

Ներկաներին մեծ դժվարությամբ հաջողվեց հանդարտեցնել  ներկաներին ու շարունակել քննարկումը:

Տեսանյութը`քիչ անց:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ