Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

ԳՅՈՒՄՐԻԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱԺ ԼՍՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԾՎԵՑ Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՄՐԻԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱԺ ԼՍՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԾՎԵՑ Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում կազմակերպված խորհրդարանական լսումները խիստ թեժ ընթացան: Արդյունքում հարցերի մեծ մասը քննարկման ենթակա չէր, քանի որ նախաքննություն է գնում, իսկ մի շարք հարցեր էլ նվիրված էին ավելորդ պաթոսին ու հուզառատությանը: Օրինակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ հետաքրքրում էր ավելի շատ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի տղամարդկությունը: Այս մասին տիկին Զոհրաբյանը հետաքրքրվեց. «Երբ Դուք Գյումրիում հայտարարեցիք, որ անհապաղ կդիմեք ՌԴ գլխավոր դատախազին՝ հիմա դա զգացմունքային, էմոցիաների տակ արվա՞ծ հայտարարություն էր: Ասացիք՝ որպես տղամարդ հայտարարում եմ, դա ինքնանպատա՞կ էր: Եվ հետո այս օրերին գլադիատորական հայտարարություններ եղան, որ երկու ժամ առաջ արդեն գիտեինք, որ Պերմյակովը լքել է զորամասը: Բա որ գիտեիք, ինչի՞ չխանգարեցիք: Ի՞նչն էր խանգարում ՀՀ իրավապահներին ձերբակալել նրան: Քանի որ այս օրերին հնչեցին տարբեր հայտարարություններ սուգ հայտարարելու աննպատակահարմարության վերաբերյալ, նման հայտարարություն անողներին անվանում եմ անպարկեշտ, որոնք զբաղված են եղել քաղաքական սպեկուլյացիաներով եւ իրենց տերերի շահերը սպասարկելով»: Դյուրագրգիռ տիկնոջը փորձեց հանգստացնել ՀՀ Գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը. « Տիկին Զոհրաբյան, տղամարդկային հարթության մասին խոսելիս պետք է նախ նշեմ, որ ոչ միայն տղամարդկային, այլեւ ես՝ որպես գլխավոր դատախազ պարտականություն ունեմ նման դիմումով հանդես գալու ՌԴ գլխավոր դատախազի առաջ: Ես դա կատարելու եմ: Մեր հասարակության մեջ արհամարվում է տղամարդկային հատկության վերաբերյալ պատկերացումները: Պետք է ավելի զուսպ լինել: Ես երբեք չեմ դրժում իմ պարտականությունների կատարման հետ կապված որեւէ գործընթաց: Ես դիմելու եմ, բայց պետք է ունենամ անհրաժեշտ հիմքեր»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ