Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

ԲՀԿ-ԱԿԱՆ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ` ՏԱԲՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱ՞Ր

Արխիվ 12-16

ԲՀԿ-ԱԿԱՆ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ` ՏԱԲՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱ՞Ր

 

«Իրավունքը» «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց` արդյոք «Ժառանգությունը» կպահանջի  Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրաժարականը, քանի որ բազմազբաղ քաղաքապետը հավանաբար ավելի կարեւոր անելիքներ ուներ ԱՄՆ-ում: «Ես  կարծում եմ` դա գյումրեցիները պետք  է որոշեն: Ես Երեւանի բնակիչ եմ, չնայած մեծ հպարտությամբ Գյումրու բնակիչ կլինեի»,-  հստակ  պատասխան չտվեց Ա. Մարտիրոսյանը:

«Ժառանգության» փոխնախագահը  իր անձնական կարծիքը չցանկացավ հայտնել` պատճառաբանելով, որ դա  գյումրեցիների  խնդիրն է: «Դա քաղաքական այն  հարցը չէ, որ ես պատասխանեմ»,- ասաց կուսակցության փոխնախագահը:

Հ.Գ. Ակնհայտ է, որ «Ժառանգությունը» եռյակի ձեւաչափից ելնելով` չի ցանկանում որեւէ թթու խոսք ասել ԲՀԿ-ական քաղաքապետի մասին, առավելեւս խոսել նրա հրաժարականի մասին: Հետաքրքիր է, իսկ եթե  Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած լիներ իշխող կուսակցության ներկայացուցիչ, արդյոք «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը դարձյալ ծպտուն չէին հանի: Խիստ կասկածում ենք… :


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ