Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

ՖՈՏՈ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ`ՆՎԻՐՎԱԾ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 65-ԱՄՅԱԿԻՆ

Արխիվ 12-16

ՖՈՏՈ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ`ՆՎԻՐՎԱԾ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 65-ԱՄՅԱԿԻՆ


Հունվարի 27-ին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ) կբացվի Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի վերաբերյալ «Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը, որը նվիրված է Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ցուցադրված 82 լուսանկարներում պատկերված են նահանգի մշակույթը, գեղատեսիլ վայրերը, տաճարները և այլն:

Բացման պաշտոնական մասում ելույթ կունենան ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժ/պ Անուշ Հակոբյանը, «Լոտոս» ՀԿ-ի նախագահ Մարինե Պապյանը:

Արևելագետ, ԵՊՀ դասախոս Նաիրա Մկրտչյանը կներկայացնի հետաքրքիր տեղեկություններ Ջամմու և Քաշմիր նահանգի մասին:

Համերգային մասում ելույթ կունենան «Զանգակներ» համույթը (գեղ. ղեկավար Շահե Քեշիշյան), քամանչահար Հակոբ Խալաթյանը, դուդուկահար Հարություն Չկոլյանը, «Վիկտորիա» պարային համույթը:

Կցուցադրվի նաև «Հնդկաստան. միասնություն բազմազանության մեջ» ֆիլմը, որը պատրաստել է «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը (հեղինակ` Նաիրա Մկրտչյան): Ֆիլմը ներկայացնում է բազմազգ և բազմակրոն Հնդկաստանը, նրա բազմազան բնությունը, պատմում է երկրի` բրիտանական գաղութատիրությունից անկախանալու և հանրապետություն հռչակելու, ինչպես նաև՝ բազմադարյա փիլիսոփայության մասին:

«Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը կգործի հունվարի 27-ից փետրվարի 10-ը:

Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցահանդեսը կազմակերպել է «Լոտոս» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ