Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՆՈՐ ԳՈՐԾԵՐ ՉԵՆ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ»

Արխիվ 12-16

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ
ԹԱՏՐՈՆՈՒՄ ՆՈՐ ԳՈՐԾԵՐ ՉԵՆ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ»


Այս տարի գրեթե բոլոր ոլորտներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն անթիվ են, հատկապես թատերական ոլորտում:  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ Վաստակավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում ասաց որ որեւէ նոր գործ չեն նախատեսել, բայց. «Տեղյակ եմ, որ թատրոնում նոր գործ չեն նախաձեռնելու: Սունդուկյան թատոնն իր խաղացանկում ունի Ցեղասպանության վերաբերյալ մի քանի ներկայացումներ` Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» եւ «Ոտքի դատարանն է գալիս», Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» ներկայացումները: Մեր թատրոնը միշտ տասնօրյակ է անում, ու այդ թեմայով ներկայացումներ ենք խաղում մինչեւ ապրիլ 24-ը: Եվ հետո, մի բան էլ կա, Սունդուկյան թատրոնը պետք է կանգնի կապիտալ վերանորոգման, ուղղակի ժամկետները դեռ պարզ չեն, բայց կարծում եմ, որ դա կլինի ապրիլ ամսից հետո»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ