"ԹՇՆԱՄԻՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՁԵՌՔԸ ՎԵՐՑՆԵԼ"
Արխիվ 12-16ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՁԵՌՔԸ ՎԵՐՑՆԵԼ"
Վերջին երկու օրերին Ղարաբաղի սահմաններին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը ոչ միայն բազմիցս խախտվել է, այլ նաեւ, ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք հետ են շպրտվել: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում` ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Այս ամենի մասին զրուցեցինք ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:
- Ինչպիսի՞ն է այս պահին իրավիճակը սահմանին:
- Հակառակորդը շարունակում է իր սադրիչ գործողությունները, բայց, հավատացեք, ստանում է իրեն համարժեք պատասխան: Թշնամին չի կարողանում եւ չի էլ կարողանալու նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ հունվար ամսից հակառակորդը էլ ավելի է ակտիվացել, դա, այսպես ասած, խորհրդանշական է: Տոնական ամիս է մեզ համար, իսկ Ադրբեջանը միշտ էլ տոն օրերին փորձում է յուրովի "շհնորհավորել" արցախցիների եւ հայության տոն օրերը: Հակառակորդը պարբերաբար սադրանքների է ենթարկում սահմանները այն բանի համար, որպեսզի Ալիեւը եւ իր կլանը արդարանան սեփական ժողովրդի առջեւ: Նրանց պետք է իրենց ժողովրդի ուշադրությունը ցրել, որպեսզի չեզոքացնեն այս օրերին իրենց ժողովրդի պահանջները եւ դրանով ցույց տան, որ անկախ ամեն բանից` իրենք աշխատում են իրենց ժողովրդի համար: Երբեմն հակառակորդը ստորաբար հայտարարում է, որ նախահարձակը եղել է հայկական կողմը, բայց դա էլ իր բացատրությունն ունի: Նրանք դա անում են, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տան, որ մեղավորը ոչ թե իրենք են, այլ` հայերը:
Թշնամու հիմնական նպատակն այն է, որպեսզի ահաբեկեն հայ ժողովրդին եւ սեփական ժողովրդին ցույց տան, որ իրենք ուժեղ են: Բայց, իհարկե, մենք նրանց այդ սադրիչ գործողություններից երբեք ո՛չ ահաբեկվել ենք, ո՛չ էլ կահաբեկվենք: Ընդհակառակըª անելու ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր անկախությունը եւ անվտանգությունը պաշտպանելու համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ