Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես

"ԱՆԳԼԻԱՆ ՄԵԾ ՄԵՂՔ ՈՒՆԻ ՀԱՅԵՐԻՆ ԿՈՏՈՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ"

Արխիվ 12-16

"ԱՆԳԼԻԱՆ ՄԵԾ ՄԵՂՔ ՈՒՆԻ ՀԱՅԵՐԻՆ ԿՈՏՈՐԵԼՈՒ
ՀԱՐՑՈՒՄ"


Ինչպես հայտնի է, որպես Հայոց ցեղասպանության 100-ամյակի դեմ քայլª թուրքական կառավարությունը որոշել է ապրիլի 24-ին նշել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը: Եվ դրա "աղվեսային" նյուանսն է, որ միջոցառմանը մասնակցելու համար նախագահ Էրդողանն այդ միջոցառմանը մասնակցելու համար 102 երկրների ղեկավարներին է ուղարկել պաշտոնական հրավեր: Իհարկեª այդ հրավերն ընդունելը նաեւ Հայաստանի համար հստակ կդարձնի, թե որ պետությունից ինչ ակնկալիքներ պետք է ունենա` Ցեղասպանության ճանաչման հարցում: Ընդ որում, իրավիճակն արդեն իսկ սկսում է պարզվել, քանի որ Էրդողանի հրավերին արդեն եղել են արձագանքողներ: Հրավերն ընդունել են դեմոկրատ Եվրոպայի ամենադեմոկրատ հատվածներից մեկիª Անգլիայի արքայազն Չարլզը եւ Ուիլյամսը, ովքեր նախատեսել են, որ այս տարվա  ապրիլի 24-ին կայցելեն Թուրքիա` Գալիպոլիի ճակատամարտին նվիրված  հուշահամալիր: Դե ուրեմն, ի՞նչ հետեւություններ պետք է անել սրանից...
Թուրքագետ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ կարծիք հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Դարդանելի գործողությանը նվիրված միջոցառումներին, այն էլ` հարյուրամյակին, սպասելի էր, քանի որ անգլիացիները այդ ճակատամարտի կողմերից մեկն են եղել: Սակայն.
- Այստեղ պատկերն ամբողջովին փոխում է թուրքերի կողմից ամսաթվի ընտրությունը: Թուրքիանª Դարդանելի ճակատամարտի հիմնական միջոցառման համար ընտրելով ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը, իրադարձություններին խիստ քաղաքական երանգ է հաղորդում: Ապրիլի 24-ը Դարդանելի գործողության տեսանկյունից առանձնացող եւ նշանակալի օր չէ: Միեւնույն ժամանակª Թուրքիան միշտ էլ Անգլիայի համար պատմականորեն մեծ կարեւորություն է ներկայացրել, եւ այսօր եւս կողմերն ունեն փոխկապակցված շահեր: Մերօրյա իրականությունը հաշվի առնելով` Հայաստանի կամ Թուրքիայի, այսինքնª Ցեղասպանության կամ Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի մեջ ընտրության դեպքում Անգլիայի համար նախընտրելի է երկրորդ տարբերակը:
Իսկ ահա իր արեւմտամետ հայացքներով հայտնի, "Բարեւ Երեւան" խմբակցության անդամ, քաղաքական վերլուծաբան ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ հետեւյալ կարծիքին է.
- Ես չգիտեմª արդյոք Հայաստանն Անգլիայի արքայազնին հրավիրե՞լ է, որպեսզի նա այցելի  Ծիծեռնակաբերդ եւ ներկա գտնվի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Ես Անգլիայից նեղվելու կամ նեղանալու խնդիր չունեմ, ի վերջո, Գալիպոլիի ճակատամարտի հետ Անգլիան ուղղակիորեն առնչվում է, ճակատամարտում զոհվել են մեծ թվով անգլիացիներ: Այս փաստը Թուրքիան ցանկանում է օգտագործել եւ ցույց տալ 100 տարի անց իր եւ Անգլիայի ժամանակին տարած հաղթանակը: Անգլիան մի երկիր է, որը Թուրքիայից ստացել է հրավեր եւ այն չի մերժել:
Դե, մնում է անգլիական արքայազնին այդպես "դզել-փչելու" փորձից հետո լսել քաղաքական փորձագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ում Թուրքիայում անցկացվող միջոցառմանը Անգլիայի կողմից ընդունած հրավերը չի զարմացնում, քանի որ, քաղաքագետի գնահատմամբ, 1915 թվականին հայերին կոտորելու հարցում Լոնդոնը մեծ դերակատարություն է ունեցել` դառնալով թուրքերի համախոհներից մեկը.
- Այսօր ե՛ւ Անգլիան, ե՛ւ ԱՄՆ-ը միավորվելով Թուրքիայի հետª ցանկանում են օգուտ քաղել Ռուսաստանում եւ աշխարհում ստեղծված իրավիճակից: Անգլիան մեծ մեղք ունի հայերին կոտորելու հարցում, այնպես որª նրա մասնակցությունը հատկապես այդ միջոցառմանը այդքան էլ զարմանալի չէր: Այս ամենից զատ` Հայաստանն ի լուր ամբողջ աշխարհի պետք է հայտարարի, որ ապրիլի 24-ին Թուրքիայի կողմից նշվող այս միջոցառումն առնչություն չունի Գալիպոլիի ճակատամարտի հետ, քանի որ պատերազմի ժամանակ ապրիլի 24-ին արտառոց ոչինչ չի եղել: Թե ինչու է միջոցառումը կազմակերպվել հենց ապրիլի 24-ին, չի կարող ուրիշ պատճառ ունենալ, քան Հայաստանում նշվող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները ամեն կերպ  խանգարելը: Այս ամենը խոսում է այն մասին, որ թուրքերը որպես քոչվոր ցեղ, պատրաստ չեն ընդունել 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ