Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

ԵԿԵԼ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Արխիվ 12-16

ԵԿԵԼ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Թուրքիայի նախագահ Էրդողանի` 102 երկրների ղեկավարներին ու վարչապետներին, այդ թվում` ՀՀ նախագահին, ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակին նվիրված հնարովի միջոցառումների հրավերը մեծ արձագանք գտավ ինչպես հայրենի, այնպես էլ միջազգային մամուլում: Ավելին` որոշ երկրների ղեկավարներից արդեն կա նաեւ դրական պատասխան` թուրքական ֆարսին մասնակցելու: Այս մասին "Իրավունքը" զրուցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ` պարզելու, թե, ըստ նրա, աշխարհի երկրներից ավելի շատ ներկայացուցիչներ ապրիլի 24-ին կլինեն Հայաստանում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, թե՞ ինչ-ինչ շահեր հաշվի առնելով` կգնան Թուրքիա.
-Երեւի թե, ավելի շուտ մարտ ամսվա ընթացքում մենք այդ պատկերը կունենանք, թե որ երկրների բարձրաստիճան անձինք իսկապես կցանկանան գնալ Թուրքիա, եւ ովքեր կգան Հայաստան: Այստեղ մի կարեւոր հանգամանք էլ կա, որ չպետք է մոռանանք. չի բացառվում, որ ինչ-ինչ պատճառներով միգուցե նրանք, ովքեր պիտի գան տարածաշրջան, կարող է մասնակցեն երկու միջոցառմանն էլ: Բայց այս պահին, չենք կարող հաստատապես ասել` ով ինչպիսի ռազմավարություն է որդեգրել:
- Այնուամենայնիվ, արդյո՞ք սրանով կորոշվի մի շարք երկրների իրական պատկերը:
- Այս հրավերները երկու կողմից, կարծես, ճշմարտության պահի է նման: Եվ եթե հիմնական տերմիններով խոսենք` դա լակմուսյան թուղթն է, որը ցույց է տալու այսօրվա աշխարհի` 21-րդ դարի սկզբի աշխարհի արժեհամակարգը եւ բարոյականությունը միջազգային քաղաքականության մեջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ
.- Հայկ Դեմոյանի հետ "Իրավունքի" հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք թերթի ուրբաթ օրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ