Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻԻ ԴԵՊՔԵՐԻ ՕՐԸ

Արխիվ 12-16

ՈՐՏԵ՞Ղ ԷՐ
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻԻ ԴԵՊՔԵՐԻ ՕՐԸ


Հունվարի 15-ին Ավետիսյանների ընտանիքի թաղման արարողությունից հետո Գյումրիում տեղի ունեցավ բողոքի ակցիա, որը հետո վերածվեց անկառավարելի իրավիճակի: Որտեղ էին ընդդիմության առաջնորդները, որոնք օր ու գիշեր կոկորդ են պատռում տարբեր ամբիոններից եւ մտահոգ դեմքի արտահայտությամբ խոսում ազգի անունից: Ինչո՞ւ նրանք չկանգնեցին գյումրեցիների կողքին` բացի ցավակցական հայտարարություններ հնչեցնելուց: Ահա այս հարցն է, որը մտահոգում է հասարակության մի մասին: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից "Իրավունքը" հետաքրքրվեց` որտեղ էր ՕԵԿ ղեկավար, նախագահի աթոռին հավակնող Արթուր Բաղդասարյանը, ինչո՞ւ գյումրեցիների կողքին չէր: "Պրն Բաղդասարյանը քաղաքում չէ: Բայց Հովհաննես Մարգարյանն ու Իշխան Խաչատրյանը եղել են Ավետիսյան ընտանիքի հոգեհանգստին, իսկ հունվարի 15-ի դեպքերի օրը Հովհաննես Մարգարյանը եղել է Գյումրիում",- ասաց Շահգելդյանը, ով, ի դեպ, եւս այդ օրը չի եղել Գյումրիում:
Խմբակցության քարտուղարը հավաստիացնում է` ՕԵԿ-ը միշտ ժողովրդի կողքին է եղել եւ ուշադիր է հատկապես Գյումրիի հանդեպ: Մհեր Շահգելդյանը նաեւ ցավակցեց Ավետիսյանների ընտանիքին` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան համար:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ