Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես

ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ

 

Հունվարի 20-ին՝ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում կայացավ հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտոր, ՍՍՀՄ Ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին:

Առաջին համերգի ընթացքում հնչեցին հեղինակի գործիքային-կամերային ստեղծագործություններից: Մենակատար Յանա Դարյանի կատարմամբ համերգը բացվեց հեղինակի՝ ալտի համար գրված եռամաս սոնատով: Ապա բեմ բարձրացավ «Արս Լունգա» դուետը: Ջուլիետա Վարդանյանի և ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Արամ Թալալյանի կատարմամբ հնչեց նախ Սոնատ-էպիտաֆիան՝ նվիրված Մինաս Ավետիսյանի հիշատակին, ապա Նոկտյուրնը, որն ի դեպ, գրվել էր 17 տարեկան հասակում:

Համերգի երկրորդ բաժնում հնչեց մի շարք հեղինակավոր մրցույթներում հաղթանակած Դաշնամուրային կվինտետը՝ Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակի և դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանի կատարմամբ:

Փառատոնի հաջորդ համերգը կկայանա հունվարի 30-ին՝ դարձյալ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Այդ օրը կհնչեն հեղինակի դաշնամուրային ստեղծագործություններից: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը:

Հավելենք, որ փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ