Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես

ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ. ԱՐՈՆՅԱՆԸª ԱՌԱՆՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ

Արխիվ 12-16

ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ. ԱՐՈՆՅԱՆԸª ԱՌԱՆՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ


Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարը, որտեղ իր կայուն անհաջող ելույթներն է շարունակում  նաեւ Լեւոն Արոնյանը: Հայաստանի հավաքականի առաջատարը  մրցաշարի հերթական 8-րդ տուրում հերթական ոչ-ոքին խաղաց, մրցակիցը` կանանց աշխարհի եռակի չեմպիոն չինուհի Հոու Յիֆանին էր: Կողմերը խաղաղ ելք կնքեցին 55-րդ քայլում:
Այսպիսովª հայ գրոսմայստերը 3 միավորով 10-րդ տեղում է. մրցաշարի անցած 8 տուրերում Արոնյանը կրել է 2 պարտություն, իսկ մյուս 6 պարտիաներն ավարտել է ոչ-ոքի: Անդրադառնանք նաեւ վերջին մի քանի տուրերի արդյունքներին: 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով միավորը կիսել էր  ՖԻԴԵ-ի երկրորդ համար, իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիան ավարտվել է 47-րդ քայլում:  Սուպերմրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը սեւերով մրցել է հոլանդացի Լյուկ վան Վելիի հետ եւ 41-րդ քայլում համաձայնել է ոչ-ոքի արդյունքի: 5-րդ տուրում  Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Ինչպես եւ կանխատեսվում էր, վերջին տարիների ամենաինտրիգային` Կարլսեն-Արոնյան մրցապայքարը ավարտվեց հօգուտ աշխարհի չեմպիոնի. 52-րդ քայլում Արոնյանը  ստիպված էր ընդունել պարտությունը:
Այսպիսով, 8 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ՖԻԴԵ-ի առաջին համարը` Մագնուս Կարլսենը, ով իր ակտիվում ունի 6 միավոր:
Ինչ վերաբերում է Արոնյանին, ապա նրա անհաջողությունների շարքը սկսվել է դեռ անցած տարվանից, եւ դժվար է հասկանալ, թե որտեղ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը կորցրեց խաղային զգոնությունը: Ամեն դեպքումª միանշանակ է, որ շախմատի սիրահարները վաղուց է, ինչ "Արոնյանական" խաղ չեն տեսել:
Հունվարի 19-ը Tata Steel Chess-ում հանգստյան օր է: Հունվարի 20-ին անցկացվելիք 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա վրացի Բահադուր Ջոբավայի հետ:
Իսկ ահա Երեւանում շարունակվող Հայաստանի շախմատի կանանց եւ բաց առաջնությունում  կանանց պայքարում առաջատարը Շուշաննա Սարգսյանն է, իսկ բաց մրցաշարի մրցաշարային աղյուսակը գլխավորում են Արման Միքայելյանը եւ Կարեն Գրիգորյանը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ