Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես

"ՈՉ ԹԵ ԽՈՍՔԸ, ԱՅԼ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ԽՈՍԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ"

Արխիվ 12-16

"ՈՉ ԹԵ ԽՈՍՔԸ, ԱՅԼ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ԽՈՍԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ"

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկ թատրոնի համար 2014-ը բեղմնավոր տարի է եղել, այդ մասին "Իրավունքի" հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ.
"Տարվա ընթացքում Պարույր Սեւակի բանաստեղծությունների հիման վրա բեմադրեցի "Խաղում ենք Սեւակ" ներկայացումը: Այն Սեւակի պոեզիայով հագեցած 1 ժամ 10 րոպե տեւողությամբ ոչ թե ասմունք էր, այլ` բեմականացում: Հետո թատրոնում բեմադրեցինք ֆրանսիական գործ` երիտասարդ ռեժիսորի կողմից, որտեղ նաեւ իմ մասնակցությունը կար` որպես գեղարվեստական ղեկավար: Ինչպես նաեւ տարվա ընթացքում ինքս բեմադրեցի 3 դերասանների հոբելյանական երեկոներ: Իսկ տարվա ավարտին` տոնական օրերին, խաղացինք "Կարմիր գլխարկի" մոտիվներով Ամանորի ներկայացումը",- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու կարեւորեց 2015-ի գործունեությունը. "Ամենակարեւորը` այս տարի իմ ուշք ու միտքը միայն Եղեռնի 100-րդ տարելիցին պատշաճ մոտենալն է, որ պետք է գործ անենք: Եթե կարողանամ գտնել եւ իրականացնել այն, ինչ մտածում եմ, ապա լավ կլինի: Դեռ չեմ կարողանում կողմնորոշվել, չեմ ուզում հենց այնպես պիես լինի, այ, օրինակ` Փարաջանովի ոճի մեջ այնպիսի մի գործ լինի, որտեղ ցուցադրես ներկայացումը, բոլոր ազգերը հասկանան, որ դա մեզ հետ է կապված: Ոչ թե խոսքը` այլ պատկերները խոսեն Ցեղասպանության մասին: Եթե այդպիսի մի գործ կարողանամ ստեղծել, դա կլինի իմ ամենամեծ գործը: Նույնիսկ, եթե այս տարի ոչ մի գործ էլ չբեմադրեմ, կհամարեմ, որ մինչեւ այսօր իսկապես ճիշտ եմ ապրել":
Հ. Մնացականյանը խոր վշտով խոսելով Գյումրիում կատարված իրադարձությունների մասին` ասաց, որ համոզված է, որ երբ մի մարդու նման համախմբված լինենք, բոլոր դժվարությունները հաղթահարված կլինեն. "Անդրանիկը գաղթի ժամանակ գաղթականներին ասաց` գալիս եք մեզ հետ, մենք ձեզ պետք է տանենք, մենակ թե իմացե՛ք, եթե պիտի դժգոհներ լինեն` կես ճանապարհին, հիմիկվանից հեռացե՛ք մեզանից, որովհետեւ մենք ձեր պատճառով ավելի շատ ենք տուժելու... Ուզում եմ, որ բոլորս հոգով զինված լինենք, մի մարդու պես, եւ բոլոր դժվարությունները կհաղթահարենք, վստահ եմ":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ