ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՀՈՒՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԳԵՐԱԶԱՆՑԵՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ 30 ՏՈԿՈՍԸ
Արխիվ 12-16ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ 30 ՏՈԿՈՍԸ
- Կուտակային կենսաթոշակի ո՞ր տոկոսը կարող է ենթակա լինել հարկադիր գանձման, եթե կենսաթոշակի անցնելուց հետո կենսաթոշակառուն ունի ֆինանսական պարտավորություններ:
Արագածոտն մարզի բնակիչ Ա.Կարայան
Հարցին պատասխանում են
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից.
-Կուտակային կենսաթոշակից պահումներ (հարկադիր բռնագանձումներ) կարող են կատարվել, եթե կենսաթոշակառուն ունի ժամկետանց պարտավորություններ, սակայն կան նաեւ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս ամբողջ կենսաթոշակը տրամադրել պարտքերի մարմանը, անձին թողնելով` առանց կենսաթոշակային միջոցների: Օրենքով սահմանված կարգով, կենսաթոշակից կատարվող հարկադիր պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ