Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես

"ՊԻՏԻ ՀԱՍԿԱՆԱՆ, ՈՐ ԱՅՍ ԵՐԿԻՐՆ ԷԼ Է ՄԵՐԸ, ԵՌԱԳՈՒՅՆՆ ԷԼ Է ՄԵՐԸ"

Արխիվ 12-16

"ՊԻՏԻ ՀԱՍԿԱՆԱՆ, ՈՐ ԱՅՍ ԵՐԿԻՐՆ ԷԼ Է ՄԵՐԸ, ԵՌԱԳՈՒՅՆՆ ԷԼ Է ՄԵՐԸ"

Արի ու տես, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարող են թույլ չտալ ծածանել եռագույն դրոշը` ՀՀ տարածքի այս կամ այն վայրում: Այսպիսի միջադեպ էր տեղի ունեցել կիրակի օրը Կասկադում` "Տիգրան Մեծ" բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, ֆոտոլրագրող, ազատամարտիկ Սրապիոն Գեւորգյանի եւ Կասկադի անվտանգության աշխատակիցների միջեւ:
Ինչպես "Իրավունքի" հետ զրույցում նշեց Ս. ԳԵՎՈՐԳՅԱՆԸ. "Ես այստեղ երկու զույգ եղբայրների հետ էի եկել, որպեսզի դրոշի ֆոնին կրծքանշաններ բաժանենք եւ հայտարարենք, որ վաղը լրանում է ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 25-րդ տարելիցը, բայց անգամ թույլ չտվեցին եռագույն դրոշ բարձրացնենք ու նկարվենք: Նույնիսկ խնդրեցի, որ ծառերի ֆոնին կանգնենք ու դրոշը ծածանենք, բայց իրենք ասացին, որ թույլ չի տրվում այստեղ եռագույն բարձրացնել": Տեղի ունեցածը կարճ ժամանակ անց մեծ արձագանք գտավ, եւ Մ.Գորգիսյանի ընտանիքն ու տասնյակ մարդիկ որոշեցին հաջորդ օրն ակցիա անցկացնել հենց Կասկադում` ծածանելով ՀՀ ազատ ու անկախ եռագույն դրոշը ու շրջելով ողջ տարածքում` հարյուրավոր լուսանկարներ անել: Հենց ակցիայի ժամանակ միջադեպի մասին "Իրավունքը" զրուցեց Մ. Գորգիսյանի այրու` տիկին ՌՈՒԶԱՆՆԱ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ հետ. "Կուզեի այդ միջադեպը դիտարկել` որպես թյուրիմացություն կամ կրթության ու դաստիարակության բացակայություն, եւ իրապես կուզեի, որ այդպես լիներ: Փորձում եմ ներողամտորեն մոտենալ  անվտանգության այդ աշխատակիցներին: Թող ներող լինեն, բայց պիտի հասկանան, որ այս երկիրն էլ է մերը, եռագույնն էլ է մերը: Եռագույնը պիտի ծածանվի Հայաստանի բոլոր ծայրերում": Անդրադառնալով ակցիային` տիկին Գորգիսյանը հավելեց. "Եվ դա է պատճառը, որ մենք այսօր եկել ենք այստեղ եւ ի ցույց բոլորի ուզում ենք ապացուցել, որ ամենուր կարող ենք ծածանել եռագույնը: Փառք Աստծո, որ անվտանգության նոր աշխատակիցները նորմալ ընկալեցին ու ընդունեցին ակցիան: Կարծում եմ` իրենք հասկացել են իրենց սխալը եւ պիտի ներողամիտ լինել: Բայց բոլոր դեպքերում, վստահորեն կրկնում եմ, որ կրթության եւ դաստիարակման խնդիր է սա, ընդ որում, նաեւ պետական մակարդակի` սկսած ընտանիքից, դպրոցից, հասարակությունից: Չեմ ուզում ասել, որ նրանք պակաս հայրենասեր տղաներ են, կամ վատ տղաներ են... Ուղղակի, շատ կուզենայի, որ բոլոր դեպքերում փորձեին իրենց սխալը շտկել: Իհարկե, սխալն արդեն շտկված է, որովհետեւ մենք այսօր եռագույնը ծածանելով` քայլում ենք Կասկադի այգում: Եվ կարծում եմ` իրենք էլ հասկացել են, որ իրենց մոտեցումը ճիշտ չէր":
Իսկ մեզ մնում է հուսալ եւ հավատալ, որ սա իսկապես դաս կլինի ապազգային տարրերի համար, եւ այլեւս որեւէ մի հայ` լինի անվտանգության աշխատակից, թե մասնավոր կենտրոնի տնօրեն, չի համարձակվի արգելել ծածանել եռագույնը: Ի վերջո, ազգի դավաճան է նա, ով իր երկրի սրտում արգելում է ծածանել ազգային խորհրդանիշը` եռագույնը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ