Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես

ՍԻՆՋԱՐ ՔԱՂԱՔԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԹԵԺ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՍԻՆՋԱՐ ՔԱՂԱՔԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԹԵԺ ՄԱՐՏԵՐԸ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

 

Եզդի համայնքի ներկայացուցիչ  Թենգիզ Ուզոյանը «Իրավունքին» տեղեկացրեց, որ չնայած ձյան առկայությանը, Սինջար (Շանգալ) քաղաքի ազատագրման համար մղվող կատաղի մարտերը շարունակվում են: «Քաղաքի կեսը վերահսկում են HPG -ը (PKK-ի զինված ուժերից է) եւ եզդիների զինված ուժերը: Իսկ Սինջարի լեռները ամբողջությամբ  վերահսկվում են HPG -ի, YPG –ի (Սիրիայի քրդական զինված ուժեր), Փեշմարգայի` իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի եւ Սինջարի եզդիների զինված ուժերի կողմից»,- մանրամասնեց եզդի համայնքի ներկայացուցիչը:

Թ. Ուզոյանի  տեղեկացմամբ Սինջար լեռան հարավային շրջանները` Սնոն, Խանասոր,Դիգոր, Զորվա եւ էլի մի քանի շրջաններ ազատագրվել են, իսկ լեռան հյուսիսային շրջանները` Թըլ Էզէր, Սիբա շեխ Խդր, Գըր Զարըկ, Թըմ Բանատ, Ռամբուսի և էլի տարածքներ դեռևս մնում են ԻԼԻՊ-ի զինյալների հսկողության տակ:

«Այդ շրջանները ազատագրելու համար այս պահին Սինջար քաղաքի մատույցներում թեժ մարտերը շարունակվում են: Հունվարի 17-ին` առավոտյան ժամը 05:00-ից 06:00-ն ընկած ժամանակահատվածում, երկու անգամ օդային հարված է հասցվել Սինջար քաղաքում տեղակայված ահաբեկիչների կարեւոր նշանակություն ունեցող դիրքերին, որի հետեւանքով կրելով մարդկային և ռազմական տեխնիկայի կորուստներ` նահանջել են իրենց հիմնական դիրքերից: Նրանց հասցված վնասի չափը ճշտվում է: Սինջար քաղաքի ազատագրման համար մղվող մարտերում` HPG - ի և Եզդի զինված ուժերի զոհերի թիվը  հասնում է 50-ի, Փեշմարգայի զոհերի թիվը` 20-ի :Իսկ եզդի գերիների թիվը կազմում է շուրջ 5000»,- եզրափակեց եզդի համայնքի ներկայացուցիչը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ