Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով

ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏՔ Է ԳՅՈՒՄՐԻԻՑ ՀԱՆԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ

Արխիվ 12-16

ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏՔ Է ԳՅՈՒՄՐԻԻՑ ՀԱՆԵՆ  ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ


Այն, ինչ կատարվեց հունվարի 12-ին Գյումրիում, պարզապես սարսափելի էր: Սակայն մեկ հանգամանք այս օրերին ուղղակի աչք ծագեց. եթե ողբերգությունից անմիջապես հետո հայաստանյան քաղաքական դաշտը հիմնականում խոսում էր, որ տեղի ունեցածը պետք է դիտարկել քրեական եւ ոչ քաղաքական հարթությունում, եւ այդ ոչ մի կերպ չի կարող եւ չպետք է տեղափոխվի հայ-ռուսական հարաբերությունների հարթություն, ապա հետագայում սկսվեցին այդ ամենը ՌԴ-ի հետ կապելու փորձեր արվել: Մինչեւ իսկ սկսեցին հնչել պահանջներ, թե Գյումրիից պետք է հանել ռուսական 102-րդ ռազմական բազան: Ինչո՞վ են հիմնավորվում այդ պահանջին թեր ու դեմ կարծիքները, "Իրավունքը" փորձեց պարզել այդ երկու հակադիր դիրքորոշումները կրողներից:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ նշեց.
- Նախ Գյումրիում կատարված դեպքը պետք է բացահայտվի ամբողջ բովանդակությամբ, որից հետո մենք մեր ազգային ու պետական շահերի տեսանկյունից պետք է գնահատենք  երեւույթը: Գտնենք այնպիսի լուծումներ թե՛ դատական գործընթացում, թե՛ հայ-ռուսական հարաբերություններում, որպեսզի այդ միջադեպից չտուժի մեր պետականությունը: Չի բացառվում, որ այս դեպքը լարվածություն ստեղծի հայ-ռուսական հարաբերություններում, այդ պատճառով էլ հարկ է գործի ճիշտ քննություն, այս պահին վճռական եզրակացություն պետք չէ անել եւ պահանջել ռուսական ռազմաբազայի դուրս բերումը Հայաստանից: Անհրաժեշտ է կատարել համարժեք  քայլեր, բայց ոչ այսպիսի անորոշ վիճակում:
"Հայազն" կուսակցության անդամ ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ընդգծեց.
- Ցանկացած ինքնիշխան պետության սահմանները պետք է պաշտպանվեն այդ պետության զինվորների կողմից: Մեր աշխարհաքաղաքական դիրքը առավել եւս ստիպում է մեզ, որպեսզի հայկական սահմանները պահպանեն միայն հայ զինվորները: Այն մարդիկ, ովքեր կողմ են, որպեսզի ռուսական ռազմաբազան մնա Գյումրիում, միայն մի բան կասեմ. եթե ռուս զինվորը հայկական սահմանը պետք է պահի հայ ընտանիքի բոլոր անդամներին սպանելով, ինչպես ինքն է ասել` մեկ բաժակ ջուր չտալու համար, ապա մեզ այսպիսի սահմանների պաշտպաններ պետք չեն: Մենք միանում ենք գյումրեցիների արդարացի պահանջներին, որպեսզի հանցագործը դատապարտվի հայկական իրավական համակարգի նորմերին համապատասխան:
Գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ (ԿՈՄԱՆԴՈՍ) փաստեց.
- Պետք չէ այդ մարդկանց պահանջով հանել ռուսական ռազմաբազան: Սա ներքին  պայքար է, որը փաստում է այն մասին, որ կապ չունի ռուսական ռազմաբազայի հետ: Թե Գյումրիի դեպքերի հետ բացի ռուս զինվորից` էլ ովքեր առնչություն ունեն, կբացահայտի հետաքննությունը: Պետք է նայենք մեր պատմությանը, որտեղ ռուս զինվորները պատերազմների ժամանակ միշտ աջակցել են մեզ: Հասկանում եմ, այժմ մարդիկ զայրացած են դեպքի առնչությամբ, բայց հնարավոր է, որ այս ամենի հետ կապ ունեն նաեւ մեր թշնամիները: Կարծում եմ, որ շատերին է պետք, որպեսզի մեր եւ ռուսների միջեւ ստեղծվի լարվածություն:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու համար, թե որքանով է ճիշտ Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրս բերումը:
1. Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, մեր իսկ անվտանգության համար անհրաժեշտ է, որ ռուսական ռազմաբազան մնա Գյումրիում- 92 %:
2. Մեր սահմանները պետք է պաշտպանեն միայն հայ զինվորները- 4%
3. Ի՞նչ երաշխիք ունենք, որ այս դեպքը չի կրկնվելու, անհրաժեշտ է հանել ռուսական ռազմաբազան- 2%:
4. Դժվարանում եմ պատասխանել- 2%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ