ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՄՈԶԻՉ ՉԷ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ" ՈՒ ՀԱԿ-Ի ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ
Արխիվ 12-16"ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ" ՈՒ ՀԱԿ-Ի ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ ԲՀԿ-Ի
ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ
Հունվարի 20-ին "Մուլտի Գրանդ" հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությամբ տեղի կունենա խորհրդաժողով: ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանից "Իրավունքը" հետաքրքրվեց, եթե խորհրդաժողովում քննարկվելու է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչո՞ւ է այն անցկացվում ճոխ հյուրանոցում: "Դա որեւէ նշանակություն չունի: Բացի այդ` որոշ դեպքերում դժվարություն է առաջանում կառավարության տունը կամ այլ շենքերը վարձակալելու",- ասաց նախկին պատգամավորը:
Ինչո՞ւ ՀԱԿ-ն ու "Ժառանգության" առաջնորդը չեն մասնակցելու խորհրդաժողովին, հետաքրքրվեցինք ԲՀԿ անդամից: "Դժվարանում եմ ասել, բայց եթե խորանայի մեկնաբանությունների մեջ, ինձ համար համոզիչ չէր լինի",- պատասխանեց քաղաքական գործիչը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ