Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ՀԱՅ Է

Արխիվ 12-16

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ՀԱՅ Է


Արդեն հատնի են Սայաթ-Նովայի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթի 2014 թվականի հաղթողները, որտեղ առաջին մրցանակի արժանացել է 21-ամյա հայազգի կոմպոզիտոր ՀՈՎԻԿ  ՍԱՐԴԱՐՅԱՆԸ, ով  արժանացել է նաեւ ՀԲԸՄ Carnegie Hall Award (Կարնեգի Հոլ Մրցանակ) եւ  Հայաստանի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի Մրցանակներին: Երկրորդ մրցանակը ստացել է հոնկոնգցի 26 ամյա  Ֆան Գորդոն Դիք-լուն, իսկ 24 ամյա   Ռիչարդ Մելքոնյանը  (Միացյալ Թգավորություն) զբաղեցրել` երրորդ մրցանակային տեղը:

Երեք մրցանակակիրների աշխատանքները, որոնք ի դեպ գրված են  դուդուկի, ջութակի, դաշնամուրի եւ մեցցո-սոպրանոյի համար, կներկայացվեն մայիսի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցող գալա-հարգի եւ մրցանակաբշխության ժամանակ:

Ի դեպ, առաջին մրցանակակիր, մեր հայրենակից Հովիկ Սարդարյանի «Գողգոթայի ծաղիկները» ստեղծագործության  պրեմիերան տեղի կունենա մայիսին  սպասվելիք գալա-համերգին եւ կներկայացվի այս տարվա դեկտեմբերին Carnegie Hall-ում կայանալիք  ամենամյա ՀԲԸՄ Ստեղծագործող արվեստագետների համերգի ժամանակ: Սարդարյանին նաեւ կտրվի հնարավորություն ներկայացնելու իր մինչեւ 10 րոպե տեւողությամբ սիմֆոնիկ ստեղծագործությունը ՀՊՖՆ-ի  2016-2017 թթ. համերգաշարի ընթացքում:

Սայաթ-Նովայի անվան միջազգային կոմպոզիտորական  մրցույթը նպատակ ունի  Հայկական երաժշտական ավանդույթներն ավելի լայն լսարանին ներկայացնելու  համար: Այս տարի, ի հիշատակ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի, մրցույթի նախապայմաններում ընդգրկված էր հետեւյալ նախապայմանը. կոմպոզիտորներն իրենց ստեղծագործություններում պետք է  ընդգրկեին Դանիել Վարուժանի` Հայոց ցեղասպանության զոհերից մեկի պոեզիան:

Մրցույթի հայտերը ներկայացվել են   տարբեր երկրներից, այդ թվում` Ռուսաստանից, Շվեյցարիայից, Բրազիլիայից եւայլն: Կոմպոզիտորների 60%ը  հայկական ծագման չէին:

Ժյուրին կազմված էր յոթ անվանի արվեստագետներից` ՀՊՖՆ-ի դիրիժոր Էդուարդ Թոփչյան, կոմպոզիտոր  Յակով Յակուլով, երգչուհի Հասմիկ Պապյան (սոպրանո), դաշնակահար Ջենի Չայ, կոմպոզիտորներ Պաուլ Մեֆանո եւ Միշել Պետրոսյան: Բանաստեղծուհի Լոլա Կունդակչյանը Ժյուրիի խորհրդատուն էր, իսկ այս տարվա մրցույթի գեղարվեստական ղեկավար Հայկ Արսենյանի խորհրդով ընտրվեց ՀԲԸՄ Կարնեգի Հոլլի մրցանակակիրը:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ