Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով

Սա համաժողովրդական ցավ է, և պատմության մեջ կմնա որպես ողբերգական էջ. Գալուստ Սահակյանը

Արխիվ 12-16

Սա համաժողովրդական ցավ է, և պատմության մեջ կմնա որպես ողբերգական էջ. Գալուստ Սահակյանը

«Ես կարծում եմ` ցմահ կլինի պատիժը, պարզապես պրոցեսները այնպես պետք է տանել, որ մեր հասարակության համար ամոքիչ լինի»,- ասաց ԱԺ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցին Գյումրիում ոճրագործություն կատարած Վալերի Պերմյակովի պատժի վերաբերյալ:

«Սա այն դեպքերից մեկն է, երբ հասարակության բոլոր շերտերը միակամ են ու միասին: Բոլորս էլ որոնում ենք այն ճանապարհը, որն ավելի արդարամիտ լուծումներ կտա: Հավատացած եմ, որ ոճրագործը կպատժվի օրենքի ամենախստագույն ուժով: Ընդվզման դեպքերն էլ վշտի արտահայտության ձև են, բոլորս միակամ ենք նաև այդ առումով: Ցավում եմ եղածի համար: Սա սովորական ցավ չէ, անձնական, անհատական ցավ չէ, սա համաժողովրդական ցավ է, և պատմության մեջ կմնա որպես ողբերգական էջ»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Lրագրողների դիտարկմանը, որ ժողովուրդը տարակուսած է, որ իշխանություններն այդպես էլ սգո օրեր չհայտարարեցին, Գալուստ Սահակյանը պատասխանեց.  <<Սգո օրեր հայտարարում են այնպիսի դեպքերում, որպեսզի ժողովուրդն ավելի զգոնանա: Ինքը` ժողովուրդը, այդ օրն արդեն հայտարարեց. ոտքի է կանգնել ողջ հայ ժողովուրդը, Սփյուռքը, Արցախը: »

Լրագրողներին հարցին ռուսական ռազմաբազաների կարգավիճակի փոփոխության վերաբերյալ,  Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սուգը քաղաքականացնում եք: Մենք դեռեւս խոսում ենք ցավի ու վշտի պահին` ձայնալարերի կտրտումով, պետք է հնարավորինս հանգիստ պայմաններում նման բաների մասին մտածել»:



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ