Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ



Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարաթյան փոխանցմամբ Ծաղկաձորում մեկնարկած դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին օրը՝ հունվարի 14-ին, մասնակցում էին 9 աղջիկներ և 24 տղաներ՝ Վանաձոր, Գյումրի, Աշոցք և Հրազդան քաղաքներից: 15 կմ ազատ ոճում տղամարդկանց պայքարում լավագույնը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեր մասնակից Սերգեյ Միքայելյանն էր (ԲԿՄԱ-Աշոցք), երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Արթուր Եղոյանը (Աշոցք), իսկ երրորդը՝ Շավարշ Գասպարյանը (Գյումրի) : 10 կմ ազատ ոճում կանանց պայքարում առաջին տեղը գրավել է Կատյա Գալստյանը (Գյումրի), երկրորդ տեղը՝ Աննա Մխիթարյանը (Գյումրի), իսկ երրորդը՝ Լիլիթ Տոնոյանը (Գյումրի):

Մրցաշարը սպասարկում էր միջազգային դահուկային սպորտի (FIS) մրցավար Պետեր Դուրչոն (Սլովակիա): Նշենք, որ վաղը՝ հունվարի 15-ին, տեղի են ունենալու 1100 մետր արագավազքի մրցումները, հունվարի 16-ին տղամարդիկ պայքարելու են 10 կմ, իսկ կանայք` 5 կմ դասական ոճում, իսկ դահուկավազքի Հայաստանի առաջնության վերջին օրը` հունվարի 17-ին, անցկացվելու է թիմային սպրինտը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ