Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել

ՄԱՀԱՊԱՏԻԺԸ` ՈՒԺԻ ՄԵՋ

Արխիվ 12-16

ՄԱՀԱՊԱՏԻԺԸ` ՈՒԺԻ ՄԵՋ

Պակիստանում երեկ կախաղան են բարձրացվել մահվան դատապարտված 7 անձինք: 2008թ. այդ երկրի նախագահը վերացրել էր մահապատիժները իրականացնելու վերաբերյալ արգելքը, եւ կախաղան հանվածների թիվը 2015-ի սկզբին հասավ 16-ի:


ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ

Հնդկաստանի հյուսիսում գտնվող գյուղական մի վայրում ապօրինի պատրաստված ալկոհոլային խմիչքից թունանավորվել էր ավելի քան 100 մարդ: Հունվարի 12-ի դրությամբ 17-ը մահացել են: Տեղական լրատվամիջոցները հիշել էին 2013-ի հոկտեմբերին նույն բնակավայրում տեղի ունեցած նման դեպքը, որից մահացել էին 37 մարդ, իսկ 2008-ին զոհերի թիվը նույնպես կազմել էր մի քանի տասնյակ: Ոստիկանները համարում են, որ թունավորման մեղավորները խանութպաններն են, որոնք որակյալ օղու պիտակի տակ վաճառել էին ջրով բացված տեխնիկական սպիրտը:


"ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ" ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐ

Իրենց պահպանողականությամբ հայտնի բրիտանացիները հավանաբար հոգնել են իրենց արժանապատվությունը պահպանելուց: 2013թ. Մեծ Բրիտանիայում թույլատրվել էին միասեռական ամուսնությունները: Դժվար է հստակ ասել, թե ինչպես է դրան վերաբերվում երկրի եկեղեցին, սակայն շուտով դա էլ կարեւոր չի լինի, քանի որ օրենսդրական նոր նախաձեռնությամբ բրիտանացիները պատրաստվում են թույլատրել ամուսնության գրանցումը ոչ միայն եկեղեցուն եւ "զագսերին", այլեւ… նման ցանկություն հայտնած գրեթե բոլոր պետական եւ ոչ պետական հաստատություններին: Ավելին` հարսանիքները թույլատրվելու է անցկացնել փողոցներում, պուրակներում, զբոսայգիներում եւ այլն:
Այդ օրինագիծը ընդունվելու դեպքում բրիտանացիներն ու արտասահմանյան զբոսաշրջիկները կարող են ներկա լինել անգամ մերկ հարսանիքներին…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ