Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել

ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԲՆԱԿԱՆ ՀՈԳՆԱԾ ՁԱՅՆԸ

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԲՆԱԿԱՆ ՀՈԳՆԱԾ

ՁԱՅՆԸ

 

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Արմեն Միքայելյանը և այլոք ընդդեմ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայ Ավետարանական եկեղեցու` "Հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու մասին" հայցապահանջով դատաքննությունը: "Նախատեսված" 10 րոպեի փոխարեն նիստը տևեց շուրջ 2,5 ժամ. հետազոտվում էին ապացույցները: Նախագահող դատավոր Սիմիզար Հովսեփյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու և այն հունվարի 26-ին հրապարակելու համար…
Ընթերցողին հավանաբար հետաքրքիր կլիներ տեղեկանալ, թե, ըստ լրագրողի, ով էր ավելի համոզիչ դատաքննության այդ կարևորագույն փուլում: Այս դեպքում լրագրողը ձեռնպահ կմնա "նախնական" վճիռ կայացնելուց, սակայն իր ընթերցողին չի թողնի կոտրած տաշտակի առջև ու կկիսվի իր մեկ այլ տպավորությամբ: Պատասխանողների շահերի պաշտպան, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Օրբելյանը նիստի սկզբում թողնում էր բավականին առույգ երիտասարդ տղամարդու տպավորություն: Մի պահ լրագրողին անգամ թվաց, թե այդ պարոնը հավակնում է նիստը նախագահողի դերակատարմանը: Տեսարանը` զվարջալի էր, բայց այն երկար չտևեց. հայցվորների առաջատար, կարգալուծված եպիսկոպոս Արմեն Միքայելյանի հետ բանավեճի արդյունքում, նախկին պաշտոնյան ոչ միայն ընդունեց հոգնած իմաստունի տեսք, այլև չէր թաքցնում իր տնքոցները: Ինչևէ. պարոն Օրբելյանին հաջողվեց համոզել լրագրողին, որ դատաքննության որոշ փուլում ինքը կարող է խոսել բնական հոգնած ձայնով…


Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ