Այո, հենց այդպես էլ սպասելի էր: Մեր տեղեկություններով, 2015թ. առաջին վեց ամիսները ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին կանցկացնի Միացյալ Նահանգներում` ուսում ստանալու նպատակով:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, տիկին Փոստանջյանը 2014 թվականի ավարտին հատուկ "քծնանքով" է վերաբերվել իշխանության որոշ ներկայացուցիչների, որպեսզի գործուղման համար թույլտվություն ստանա: Այս տեղեկությունը եկավ հաստատելու, երբ նկատեցինք, որ ռմբարկու պատգամավորուհին ԱԺ-ում կազմակերպված ամանորյա հանդեսին իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերում եւ իշխող կուսակցության պատգամավորների բարեմաղթանքներին միանալով, ժպտալով, փոխադարձ շնորհավորանքներ էր մաղթում, ինչը նախկինում չի եղել: Նշենք նաեւ, որ որեւէ ոչ իշխանական ուժի ներկայացուցիչ ներկա չէր այդ միջոցառմանը: Հետաքրքիր է, տեսնես այս ուսումնառությունից ի՞նչ նոր "անակնկալներ" կարելի է սպասել արեւմտամետ պատգամավորուհուց: