Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՅՈՒՐԻ ԳԱԳԱՐԻՆԻ ՈՒՂԻՆ Է ԲՌՆԵԼ

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՅՈՒՐԻ ԳԱԳԱՐԻՆԻ ՈՒՂԻՆ Է ԲՌՆԵԼ

Երեկ երբ ջանասիրաբար փորձում էինք ԱԺ ԲՀԿ խմբակցությունից որեւէ պատգամավորի հետ կապ հաստատել ու պարզել, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին ՀԱԿ-ի չմասնակցելն արդյո՞ք ԲՀԿ-ականները վիրավորական չեն համարում, առավել ուշագրավ փաստ արձանագրեցինք: Թեպետ այդպես էլ չհաջողվեց հետտոնական ճգնաժամում գտնել որեւէ ԲՀԿ-ական պատգամավորի ու ստանալ պատասխան, բայց ուսումնասիրելով վերջիններիս ֆեսյբուքյան էջերը` նկատեցինք, որ ԲՀԿ-ում, ինչպես եւ մյուս ընդդիմադիր խմբակցություններում շատերը այս կամ այն կերպ անդրադարձել են վերջին աշխարհաքաղաքական, ողբերգական դեպքերին կամ գոնե շնորհավորել են իրենց ազգին ու ընտրողներին` Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ կուսակցության փոխնախագահ Վարդան Օսկանյանը Ամանորին այդպես էլ չի հիշել իր ազգին, իսկ վերջին ֆրանսիական կամ հայկական ողբերգական դեպքերը բոլորովին էլ չեն հուզել նրան: Կարծես թե, պարոն Օսկանյանը գտել է հարմար պահն ու կամաց-կամաց Յուրի Գագարինի ուղին բռնելով` որոշել է գոնե առժամանակ "թռնել" քաղաքականությունից, ԲՀԿ-ից, հայրենիքից: Դե, բնական է, արեւմտասեր պատգամավորի հենց աչքի առաջ Արեւմուտքը փուլ է գալիս, իսկ նրա համար տաքուկ անկյուն գտնելը բարդանում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ