Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում

ՔՐԵԱԳԵՏԸ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՔՐԵԱԳԵՏԸ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԻ ԿԱՏԱՐԱԾ

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


«Աբսուրդ է, որ ռազմական բազայում գտնվող զինվորը, որի մոտ կար լիցքավորված մեկ ավտոմատ հրացան, դուրս է եկել քաղաքում շրջելու: Սա ինչ աբսուրդ է մի երկրի ռազմական ուժերի համար, որ ծիծաղելի է դարձնում այս ռազմակայանի գոյությունը: Ծիծաղելի է, որ դուրս է գալիս առավոտյան 6:30-ին զբոսնելու, առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ սա խելագար է, եղբայրն էլ ազատազրկման է դատապարտվել կնոջն սպանելու համար, բա ո՞նց են սրան բերել բանակ մի երկրի, որի սահմանները պիտի պաշտպանի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Գյումրիում ռուս զինվորի կատարած ոճրագործությանը ասաց քրեագետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ:

Քրեագետը աբսուրդային է համարում նաև այն, որ ըստ ցուցմունքի՝ ոճրագործը առավոտյան այդ ժամին է գնում ջուր խմելու, ապա սպանել է քնած մարդկանց: «Ի՞նչ պետք է եղած լինի, որ ես հավատամ, որ իսկապես ստիպված է եղել գնդակահարել վեց մարդու, ոչ մի պատճառ չի կարող լինել: Տարօրինակ է նաև, որ նա ժամանակ է ունեցել շորերը փոխելու, փող է գողացել, ո՞նց է կողմնորոշվել Գյումրի քաղաքում, գնացել քաղաքի հակառակ կողմ: Ըստ պաշտոնական վարկածի՝ ուզեցել է սահմանն անցնել, բայց ինքը հայտարարել է, որ չի ուզեցել անցնի սահմանը, ինչը ևս մութ է»:

Ապա անդրադառնալով iravunk.com-ի այն հարցին, թե ի վերջո ինչպես ավարտվեց Հայաստնում տեղի ունեցած օրենքով գողերի պատմական հավաքը քրեագետը մասնավորապես նշեց.

- «Օրենքով գողերի»` Հայաստանում անցկացրած «սխոդկան» որևէ կերպ` դրական կամ բացասական, ազդեցություն չի ունեցել մեր երկրի վրա»:

Իսկ կարևոր հարցը, որ քննարկվել է «գողերի» հավաքին, մեր զրուցակցի խոսքով` 2008 թվականից ի վեր մի շարք մարդկանց` «օրենքով գող» կարգվելն ու այդ կարգավիճակում մնալ-չմնալն է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ