Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում

ԻՍԼԱՄԸ`ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԻՍԼԱՄԸ`ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈՒՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԱՄԱՐ

 

«Բոլորս էլ գիտենք, որ Սիրիայում մարտնչում են ադրբեջանցի ջոկատներ, որոնք Սիրիայում կատարել են տարբեր սպանություններ եւ պայթեցրել Հալեպի հայկական եկեղեցին»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց ադրբեջանահայերի ասամբելայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը` անդրադառնալով այն  կարծիքին, թե  ծայրահեղ իսլամիստները քաոսային իրավիճակ կստեղծեն Ադրբեջանում:

Ադրբեջանագետի խոսքով` Ադրբեջանը թե՛ գաղտնի, թե՛ անթաքույց վաղուց է համագործակցում իսլամիստների հետ. «Հայտնի է, որ ադրբեջանական տարբեր  ջոկատներ կռվում են Սիրիայում, գործում բազմաթիվ սպանություններ: Հալեպի հայկական եկեղեցու պայթեցումը ադրբեջանա-թուրքական ջոկատների ձեռքի գործն է: Ամենամեծ վտանգը մեզ համար այն է, որ Բաքվի իշխող վարչակազմը տարատեսակ ահաբեկչական գործողություններ իրականացնի ՀՀ-ի դեմ իսլամիզի անվան տակ: Ավելին` իսլամիստները վաղուց են բուն դրել Բաքու»:

Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, իշխանությանը վաճառված Ալլահշուքյուր Փաշազադեն, Այվազյանի խոսքով, ճնշում է Ադրբեջանում գործող  կրոնական տարբեր կազմակերպություններին: «Մեզ համար շահեկան կլինի, եթե մահմեդական երիտասարդները ոտքի կանգնեն ու  պաշտպանեն նաեւ իրենց կրոնական ազատությունները: Իսկական մահմեդականներն Ադրբեջանում ճնշվում են իշխանության կողմից»,- կարծում է Այվազյանը, ապա հավելում. «Իսլամը Ադրբեջանում Փաշազադեն սեփական բիզնեսի է վերածել»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ