Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում

ԻՆՉՈ՞Ի ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈԻՄ ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ի ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈԻՄ ԲՀԿ

ԱՌԱՋՆՈՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

 

Ինչպես հայտնի է, հունվարի քսանին ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությամբ տեղի է ունենալու  խորհրդաժողով, որտեղ քննարկվելու են երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը: «Իրավունքը» «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզեց` «Ժառանգությունից» ովքեր են մասնակցելու խորհրդաժողովին: «Ես եւ Ռուբեն Հակոբյանը»,-ասաց Մարտիրոսյանը:

Թե ինչու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի  Հովհաննիսյանը չի մասնակցում  խորհրդաժողովին,  կուսակցության փոխնախագահի խոսքով` այդ հարցը կուսակցությունը չի քննարկել: «Կա «Եռյակի»  ձեւաչափ, որի ժամանակ հանդիպում են լիդերները: Կարծում եմ` խորհրդաժողովից հետո այդպիսի հանդիպում էլ կլինի»,-ասաց քաղաքական գործիչը:

Խորհրդաժողովը նախաձեռնել է ԲՀԿ առաջնորդը, քննարկվելու են երկրի համար կարեւոր հարցեր` ինչու՞ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում  խորհրդաժողովին.«Նորից եմ կրկնում` Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության հարցը չի քննարկվել կուսակցությունում: Չի դրվել խնդիր, որ անպայման ղեկավարները պետք է մասնակցեն  խորհրդաժողովին: Բացի այդ` ՀՀ-ում վերջին ժամանակահատվածում  իրավիճակ չի փոխվել: Պրն Հովհաննիսյանն իր մոտեցումները հստակ ասել է»:

Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` «Ժառանգության» համար համագործակցության «Եռյակի» ձեւաչա՞փն է ընդունելի: «Ոչ, ինձ համար ընդունելի է որքան մեծ լինի կոնսոլիդացիան, այնքան ավելի լավ: բայց կա երեք լիդերների ձեւաչափը, որը դեռ չի փոխվել»,- պատասխանեց «Ժառանգության» փոխնախագահը:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ-ում չէ: Բայց Արմեն Մարտիրոսյանը չբացառեց, որ մինչ հունվարի 20-ը «Ժառանգության» առաջնորդը Հայաստանում կլինի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ