Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել

ՎԱՐՁՈՎ ԲՆԱԿՎՈՂ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՐԿՈՒ ՕՐ ՔԱՂՑԱԾ Է ՄՆԱՑԵԼ. ՏԵՍԱՆՅՈԻԹ

Արխիվ 12-16

ՎԱՐՁՈՎ ԲՆԱԿՎՈՂ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՐԿՈՒ

ՕՐ ՔԱՂՑԱԾ Է ՄՆԱՑԵԼ. ՏԵՍԱՆՅՈԻԹ

 

Նոր Արեշում վարձով բնակող Սարգսյանների ընտանիքը ծայրահեղ ծանր վիճակում է: «Իրավունքի» հետ զրույցում   Սարգսյան Անահիտը ներկայացրեց իրենց ընտանիքի սոցիալական վատ  վիճակը:  Տարիներ շարունակ  բնակվել են Վարդենիսում, սակայն աշխատանք չունենալու պատճառով տեղափոխվել են Երեւան: 2014 թ-ին օգոստոսին որդին  վթարի է ենթարկվում ու ամիսներ անց մահանում` այդպես էլ գիտակցության չգալով:  Թաղման ծախսերը հոգալու համար տիկին Անահիտը ստիպված վաճառում է բնակարանը... ու հայտնվում, կարելի է ասել, անօթեւանի կարգավիճակում: «Ընտանիքի կերակրող ձեռքը միայն  մյուս որդին է, ով  վաստակում է օրական 2500 դրամ, սակայն այդ գումարը բավարար չէ անգամ  մոտ մեկ տարեկան երեխային  անհրաժեշտ  չափով սնունդ գնելու համար: Ձմռան  վառելիքն էլ միայն ստվաթղթեր են, որոնցով տաքացնում են բնակարանի 5 քմ-ը, որտեղ էլ իրար գլխի են հավաքվում ընտանիքի անդամները:

Տիկին Անահիտի հարեւանուհին, ով եւս վարձով է բնակվում, բայց չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, մեզ պատմեց, որ Սարգսյանների ընտանիքը թերի է սնվում, ավելին` երկու օր ընտանիքը քաղցած է մնացել: Սրան եթե գումարենք  տիկին Անահիտի ու  հարսի` Աղավնու առողջական խնդիրները, սոցիալական ծանր իրավիճակի պատկերը դառնում է ամբողջական: Եթե մեկ ամսվա ընթացքում նոր բնակարան  ընտանիքը չգտնի եւ չվճարի տան վարձը, ձմռան այս ցրտին կհայտնվի փողոցում:

 

Հ. Գ. Հատուկ շնորհակալություն` «Ունիսոն» ՀԿ-ին մեզ աջակցելու համար:

Տիկին Անահիտի մահացած որդին.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`ՏԵՍԱՆՅՈԻԹՈԻՄ

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ