Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել

ԳՅՈՒՄՐԻԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄԵՆԱԿՐԹՍԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆԱՑԵԼ Է

Արխիվ 12-16

ԳՅՈՒՄՐԻԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄԵՆԱԿՐԹՍԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆԱՑԵԼ Է

 

Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից միակ փրկված 6 ամսական երեխան կրծքի շրջանում կտրած-ծակած վերք է ունեցել: Կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն, պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն:


Ինչպես տեղեկացանք Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանությունից փրկված 6 ամսական Սերգեյ Ավետիսյանի վիճակը փոքր-ինչ կայունացել է. «Ամբողջ գիշեր երեխայի առողջական վիճակը եղել է կայուն և կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: Հիվանդանոցից հաղորդեցին նաև, որ այս պահին փոքրիկը ճանապարհին է, նրան տեղափոխում են Երևանի «Սուրբ Աստվածամայր»  հիվանդանոց՝ հետագա բուժումը Երևանում շարունակելու նպատակով»:




Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ