Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում

ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԴԵՌԵՎՍ ՄԻԱԿ ԿԱՍԿԱԾՅԱԼԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

Արխիվ 12-16

ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԴԵՌԵՎՍ

ՄԻԱԿ ԿԱՍԿԱԾՅԱԼԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

 

Թեպետ դեռեւս չկա պաշտոնական հայտարարություն, բայց ականատեսներն ու դեպքի զարգացումներին հետեւող ակտիվ գյումրեցի օգտատերերը հաստատում են, որ ՇՄ Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մուսայելյան փողոցի 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական եւ դեռեւս միակ կասկածյալ ՎԱԼԵՐԻ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ: Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն, ռուսական ռազմաբազայից փախած ժամկետային զինծառայող Վ. Պերմյակովը փորձ է կատարել հատել հայ-թուրքական սահմանը: Մեկ այլ վարկածով վերջինիս հայտաբերել են Արաքս գետի ափին գտնվող Երազգավորս գյուղի մոտ՝ հայ-թուրքական սահմանը հատելիս։ Իսկ 6 հոգու մարդասպանության մեջ մեղադրվող ռուս սահմանապահին  նկատել են հենց երազգավորցիները: Ինչեւէ, հորդորում ենք, ամեն դեպքում չկորցնել զգոնությունը, քանի դեռ չկան պաշտոնական հայտարարություններ այս մասին:

Հիշեցնենք, որ գյումրեցի Ավետիսյանների յոթ անձից բաղկացած ընտանիքից վեցին հունվարի 12-ի առավոտյան հայտնաբերել են սպանված հենց իրենց իսկ տանը: Իսկ ընտանիքի ամենակրտսերը` վեց ամսական ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ , այժմ գտնվում է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի թիվ մեկ կասկածյալը ռուս սահմանապահ Վ. Պերմյակովն է:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ