Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում

«ՈՍԿԵ ԳՆԴԱԿ 2014».ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Արխիվ 12-16

«ՈՍԿԵ ԳՆԴԱԿ 2014».ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր հունվարի 12-ին, Երեւանի ժամանակով 21:15-ին կմեկնարկի Ցյուրիխում կայանալիք «Ոսկե գնդակ 2014» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստուհին, տղամարդկանց եւ կանանց ֆուտբոլում լավագույն մարզիչները, լավագույն գոլի հեղինակը, խորհրդանշական հավաքականը եւ ամենակարեւորը` տարվա լավագույն ֆուտբոլիստը:

Բուքմեյքերական ամենատրբեր ընկերությունները տվել են իրենց գնահատականներն ու առանձնացրել ֆավորիտին. «Sky Bet»-ը ֆավորիտ համարում է Պորտուգալիայի հավաքականի ավագա՝ Կրիշտիանո Ռոնալդուին, նրա  հաղթանակի համար սահմանվել է 1.13, Նոյերի համար՝ 5.00, Մեսսիի հաղթանակի հավանականությունը 26.00 է։

«Bwin»-ը Ռոնալդուի համար սահմանել է 1.22, Նոյերի համար՝ 4.50 գործակիցները։ Ամենացածրը գնահատվում է Մեսսիի հաղթանակը՝ 10.0։

«William Hill»-ը նույնպես նախապատվություն է տալիս Ռոնալդուին՝ նրա հաղթելու հնարավորությունը գնահատելով 1.1, Նոյերի հաղթանակը՝ 6.00, Մեսսիի հաղթանակը՝ 26.00 գործակցով։

 

 

ԿՐԻՇՏԻԱՆՈ ՌՈՆԱԼԴՈՒ. Պորտուգալացին օրացույցային տարվա ընթացքում բոլոր մրցաշարերում դարձել է 55 գոլի հեղինակ, կատարել է 19 գոլային փոխանցում: Ռոնալդուն ֆանտաստիկ խաղ էր ցուցադրում «Ռեալի» կազմում, Ռոնալդուի խոցելի կողմը թերեւս հավաքականի արդյունքներն են Աշխարհի առաջնության ժամանակ: Թեեւ դժվար է մեկ ֆուտբոլիստի հետ կապել մի ամբողջ թիմի արդյունքներ, եթե անգամ այդ ֆուտբոլիստը Ռոնալդուն է:

 

 

 

 

ԼԵՈՆԵԼ ՄԵՍՍԻ. Արգենտինացին  2014 թվականի ընթացքում 62 խաղի է մասնակցել եւ խփել է 52 գոլ, կատարել է 21 արդյունավետ փոխանցում: Եթե «Բարսելոնայի» հետ անցկացրած տարին նվաճումների առումով մեղմ ասած խսիտ աղքատիկ էր,ապա Աշխարհի առաջնության ընթացքը դասավորվեց Մեսսի օգտին: Արգենտինայի հավաքականը հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն, իսկ Մեսսին ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

 

 

 

ՄԱՆՈՒԵԼ ՆՈՅԵՐ. 2014 թվականի ընթացքում Մանուել Նոյերը մասնակցել է 54 խաղի, որոնցից 20-ում գոլ բաց չի թողել: Նոյերը «Բավարիայի» կազմում դարձավ Գերմանիայի չեմպիոն, Գերմանիայի գավաթակիր, իսկ հավաքականի կազմում նվաճեց Աշխարհի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Նոյերը ճանաչվեց մրցաշարի լավագույն դարպասապահ, ապա ստացավ Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը:

 

 

 

Թեկնածուներից յուրաքանյուրը կերտում է ֆուտբոլում իր պատմությունը, անկախ նրանից թե ում ձեռքերում կհատնվի այսօր լավագույնի մրցանակը այնքան էլ կարեւոր չէ, քանզի նրանցից յուրաքանչյուրը գեղեցակցնում է ֆուտբոլը յուրովի:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ