Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` ԾԱՅՐԱՀԵՂ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՀԱՍՆԵՆ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Արխիվ 12-16

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` ԾԱՅՐԱՀԵՂ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՀԱՍՆԵՆ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

 

Արաբագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանը «Իրավունքի» հետ զրույցում չի բացառում, որ   ծայրահեղ իսլամիստները ահաբեկչություն իրականացնեն նաեւ Ադրբեջանում եւ քաոսային իրավիճակ ստեղծեն մեր  տարածաշրջանում:  «Նաեւ Ադրբեջանի թողտվությամբ մուսուլմանները  մեկնում են ակտիվ հակամարտության գոտիներ` Սիրիա, Իրաք, զինված ծայրահեղական  գաղափարներով ու փորձով վերադառնում են ու ջանում իրենց փորձը ծառայեցնել այն երկրներում, որտեղից նրանք եկել են»,- ասաց վերլուծաբանը:

Իսկ Ադրբեջանում, ըստ արաբագետի, կան նախադրյալներ` ահաբեկչական գործողություններ կատարելու.«Բաքվում գոյություն չունի քաղաքական ընդդիմություն, հասարակության շրջանակներում լուրջ վակում է, որը կարող  է լցվել իսլամական ծայրահեղ գաղափարներով»:

Ադրբեջանի ղեկավարությունը Արմեն Պետրոսյանի խոսքով` լավ գիտակցում է  ծայրահեղ իլամիստական տրամադրությունների վտանգը, պարզապես  դա ի ցույց չի դնում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ