Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔԻՑ ՏՈՒԺԱԾ ՎԵՑ ԱՄՍԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Արխիվ 12-16

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔԻՑ ՏՈՒԺԱԾ ՎԵՑ ԱՄՍԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Այսօր Գյումրիում Մյասնիկյան 188 հասցեում ընտանիքի վեց անդամների սպանության գործով Գյումրու Ավստրիական հիվանդանոց տեղափոխված երեխայի վիրահատությունը գրեթե ավարտվել է: «Երեխային մեզ մոտ են տեղափոխել դեպքից մի քանի ժամ անց, հնարավոր է, դեպքը տեղի է ունեցել գիշերը կամ վաղ առավոտյան՝ կտրած-ծակած վերքերով, դեպի որովայնի թափանցող վերքով: Երեխան արական սեռի է, մոտ 6-8 ամսական, սակայն նրան ուղեկցող որևէ փաստաթուղթ չունեն, այդ պատճառով երեխայի տարիքը հստակ հայտնի չԷ»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում  սպանվել է 6 հոգանոց մի ընտանիք, այդ թվում՝ 2-ամյա երեխա: Հայտնի են տուժածների անունները, նրանք են՝ Ավետիսյան Սերյոժա Կարապետի, Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի, Ավետիսյան Արմեն Սերյոժայի, Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի, Ավետիսյան Աիդա Սերյոժայի, 2 տարեկան Ավետիսյան Հասմիկ Արմենի և 6 ամսական՝ Ավետիսյան Սերյոժա Արմենի: Դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորական կոշիկները, որի վրա գրված է եղել Պերմյակով։ Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ