Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում

«ՈՒՐԻՇՆԵՐԻ ՆԵՐՎԵՐԸ ՉԻ ԴԻՄԱՆՈՒՄ, ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ». ՀՀԿ- ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Արխիվ 12-16

«ՈՒՐԻՇՆԵՐԻ ՆԵՐՎԵՐԸ ՉԻ ԴԻՄԱՆՈՒՄ, ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ». ՀՀԿ-

ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

 

«Իրավունքը» շարունակում է ընթերցողին  ներկայացնել ԱԺ-ի այն պատգամավորներին, որոնք այս երեք տարիների ընթացքում օրենսդիր մարմնում պասիվ են եղել: Ինչպես կասեր, ժոովուրդը, ոչ գվվոցն է լսվել, ոչ բվվոցը: Այս անգամ անդրադարձել ենք ՀՀԿ պատգամավոր Վրեժ Մարկոսյանին: Ի տարբերություն մեր կողմից ներկայացված նախորդ պատգամավորների, ապարանյան կլանի ներկայացուցիչ Վրեժ Մարկոսյանը  մեկընդմեջ  հարցազրույցներով է հանդես գալիս, պատասխանում լրագրողների հարցերին:

Սակայն ինչպես ցույց են տալիս parliament.monitoring.am-ի տվյալները, ոչ մի անգամ այս պատգամավորը  խորհրդարանի ամբիոնից ելույթներով, առաջարկներով հանդես չի եկել: Դրա փոխարեն`որպես «բարեխիղճ» պատգամավոր`մասնակցում է գրեթե բոլոր քվեարկություններին անխտիր եւ իշխող կուսակցությանը հավատարիմ` կողմ քվեարկում: Այսքանով պատգամավորն իր պարտքը համարում է կատարված ու մինչ  ԱԺ-ի առաջին ընդմիջումը, որքանով, որ նկատելի է, լքում նիստերի դահլիճը:

Ներկայացնենք, որոշ կենսագրականտվյալներ պարոն Մարկոսյանից: Ծնվել է 1950թ. մարտի 15-ին Ապարանում:
1973-1974 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1972թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ-հաշվապահ: 1972-1973թթ. ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունում աշխատել է վերահսկիչ: 1974-1976թթ. եղել է ՀԽՍՀ ՆԳ մինիստրության Ապարանի ՆԳ բաժնի ավագ օպերտեսուչ: 1976-1991թթ. ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունում աշխատել է ապրանքագետ, մատակարարման բաժնի պետ, տպարանի տնօրեն, հրատարակչության տնօրեն: 1997-2012թթ. եղել է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրեն:
Պարգեւատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով (2006թ.), Թեքեյան մշակութային կենտրոնի «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով (2007թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2010թ., ՀՀ): 2012թ. մայիսի 6-ին ԱԺ  պատգամավոր է ընտրվել թիվ 14 ընտրատարածքից:

Դատելով պատգամավորի 2013 թ-ի հայտարագրած ունեցվածքից`Վրեժ Մարկոսյանին կարելի է դասել ունեվոր պատգամավորների շարքին: Այսպես` պատգամավորի  եկամուտը չի գոյանում միայն նրա աշխատավարձից: «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրենը եկամուտ է ստանում փոխառություններից, որոնք  2013-ին կազմել են 165.000.000 դրամ: Բարձրաստիճան անձի դրամական միջոցները 2013 թ-ին  կազմել են 3,058,000.00 դրամ, 603,937.00 եվրո, 919,464.00 դրամ:  Իսկ շահաբաժնից ստացված եկամուտը կազմել է 323,280,000.00 դրամ:

«Իրավունքը» պատգամավորից  պարզեց, թե որն է խորհրդարանում  նրա պասիվ լինելու պատճառը: «Պատճառ չունեմ, չեմ ուզում»,- ասաց պատգամավորը:

- Ձեր մյուս գործընկերների ելույթները Ձեզ թասիբի չե՞ն գցում:

- Չէ:

-Չկա՞ որեւէ հարց կամ խնդիր, որի վերաբերյալ  հայտնեք ձեր մտահոգությունը, կարծիքը:

- Չէ, չունեմ:

- Բայց պատգամավորի գործունեությունը ենթադրում է որոշակի ակտիվություն:

- Ենթադրում է, բայց ես չեմ ուզում:

- Որքանով, որ նկատում ենք ոչ մի անգամ ցանկություն չեք ունեցել հակադարձելու ոչ իշխանական ուժերի այն ներկայացուցիչներին, ովքեր քննադատությունների են ենթարկում իշխող կուսակցությանը:

- Այո:

- Ինչո՞ւ:

- Ընդունում եմ նորմալ: Էդպես էլ պետք  է լինի: Բա ոնց:

- Իսկ միգուցե Ձեր հույսը մյուս գործընկերների՞ վրա է, որոնք պատասխանում են այդ քննադատություններին:

- Չէ: Դե ուրիշների ներվերը չեն դիմանում, պատասխանում են:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ