Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում

ԱՅՍ ԱՆԳԱՄ «ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՈՒԺԵՂ ԳՏՆՎԵՑ «ԱԹԼԵՏԻԿՈՅԻՑ»

Արխիվ 12-16

ԱՅՍ ԱՆԳԱՄ «ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՈՒԺԵՂ ԳՏՆՎԵՑ «ԱԹԼԵՏԻԿՈՅԻՑ»


Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի կենտրոնական՝«Բարսելոնա»- Մադրիդի «Աթլետիկո» խաղն ավարտվեց 3:1 հաշվով, հօգուտ կատալոնացիների:

Առաջին խաղակեսում «Բարսելոնան» գործնականում լուծեց բոլոր խնդիրները, մրցակցի դարպասն ուղարկելով 2 անպատասխան գնդակ: Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Նեյմարը, կատալոնացիների մյուս գնդակն իր հաշվին գրանցեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: Երկրորդ խաղակեսում հյուրերին հստակորեն իրացված 11 մետրանոց հարվածով հաջողվեց կրճատել հաշիվը: Աչքի ընկավ Մարիո Մանջուկիչը: Սակայն փոքր ինչ ակտիվացած «Աթլետիկոն» ստիպված էր բավարարվել այսքանով, քանզի դաշտի տերերը խաղի վերջնամասում խփեցին նաեւ երրորդ գոլը: Կատալոնցիների վերջին գոլն իր հաշվին գրանցեց Լիոնել Մեսսին: Ի դեպ խաղից առաջ Մեսսին ստացավ Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուի մրցանակը: Մեսսիին պարգեւատրեց Պրիմերայի ղեկավարությունը: Այսպիսով «Բարսելոնան» ունի 41 միավոր եւ մեկ միավոր զիջում է առաջատար «Ռեալին»:  Աթլետիկոն» 38 միավորով մնաց երրորդ տեղում:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ