Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում

«ՌԵԱԼԸ» ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ «ԷՍՊԱՆՅՈԼԻ»ՆԿԱՏՄԱՄԲ(տեսանյութ)

Արխիվ 12-16

«ՌԵԱԼԸ» ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ «ԷՍՊԱՆՅՈԼԻ»ՆԿԱՏՄԱՄԲ(տեսանյութ)

 

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ կատալոնական «Էսպանյոլի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Խամես Ռոդրիգեսը, 28-րդ րոպեին իր հաշվին թիմի երկրորդ գնդակը գրանցեց ուելսցի Գարեթ Բեյլը: Թիմերը ընդմիջման գնացին 2:0 հաշվի պայմաններում: Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերը փորձեցին հարձակման գծում աչքի ընկնել ակտիվ գործողություններով, սակայն հանդիպման հաջորդ կարեւոր դրվագը գրանցվեց 53-րդ րոպեին, երբ կարմիր քարտ ստացավ «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն: Սակայն 10-ը հոգով մնացած մադրիդցիները ոչ միայն պահեցին հաղթական հաշիվն այլեւ եւս մեկ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Խաղի 77-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Նաչոն մադրիդցիների հաղթանակը դարձրեց խոշոր հաշվով: Այսպիսով, Անչելոտիի թիմը 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրում հունվարի 11-ին ուժերը կչափի  Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ