Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն

«ՑՈԻՐՏՆ ՈՒ ՁՅՈԻՆԸ ԴԺՎԱՐԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԱՔԻ ԵԶԴԻՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ»

Արխիվ 12-16

«ՑՈԻՐՏՆ ՈՒ ՁՅՈԻՆԸ ԴԺՎԱՐԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԱՔԻ ԵԶԴԻՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ»

 

«Եզդիները շարունակում են կենաց-մահու պայքարը: Նրանք հուսով են, որ հաղթելու են»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց եզդի համայնքի ներկայացուցիչ Թենգիզ Ուզոյանը:

Մեր զրուցակցի խոսքով`Շանգալում եզդիական զինված ուժերը քրդական «Փեշմարգա»  ջոկատի հետ  ետ են խլել Թըլաֆար-Շանգալ ճանապարհը, որը  վերահսկում էին ԻԼԻՊ-ի զինյալները. «Թըլաֆար-Շանգալ ճանապարհը ստրատեգիական և ռազմավարական նշանակություն ունի,որով զինյալներին զենք և զինամթերք էին մատակարարում եւ  մուտք գործում քաղաք: Այս պահին «Փեշմարգա» և եզդիական զինված ուժերը վերահսկում են այդ ճանապարհը. 200 մ է մնացել` մտնեն քաղաք»:

Թենգիզ Ուզոյանը, ով միշտ կապ է պահպանում Իրաքի եզդիների հետ, մեզ տեղեկացրեց, որ ցուրտն ու  ձյունը  դժվարացրել են եզդիների վիճակը: «Բայց դա չի խանգարում, որ եզդիները շարունակեն պայքարը, կռվեն հույս-հավատով`սպասելով հաղթանակի»,- եզրափակեց եզդի համայնքի ներկայացուցիչը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ