Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԿԱՆԱՅՔ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԾՆՆԴԱԼՈՒԾՄԱՆ ԱՅՍ ԵՂԱՆԱԿԸ. Մանկաբարձ-գինեկոլոգ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԿԱՆԱՅՔ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԾՆՆԴԱԼՈՒԾՄԱՆ ԱՅՍ ԵՂԱՆԱԿԸ. Մանկաբարձ-գինեկոլոգ

 

Կեսարյան հատումը ծննդալուծման եղանակ է, որի ժամանակ պտղի դուրսբերումը կատարվում է որովայնի պատի և արգանդի կտրվածքի միջոցով: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ, երբ հարցրեցինք՝ ի՞նչ է կեսարյան հատումը, ինչո՞ւ են կանայք նախընտրում ծննդալուծման այս եղանակը:

«Կեսարյան հատումը կատարում են միայն հատուկ ցուցումների դեպքում: Տարբերում են բացարձակ և հարաբերական ցուցումներ: Տարբերում են նաև ցուցումներ մոր կողմից (որոշակի սոմատիկ հիվանդություններ` բարձր աստիճանի կարճատեսությունների ժամանակ կամ եթե կան անոթային փոփոխություններ ակնահատակում, պրեկլամսիա կոչված հիվանդության ժամանակ (ծանր ձև). երբ հղիի արյան զարկերակային ճնշումը բարձր թվերի է` 160 մմ ս.ս. և ավելի, մեզում սպիտակուցի առկայության դեպքում, երբ հայտնվել են այտուցներ, եթե կինը ունի նեղ կոնք` անատոմիական և կլինիկական, ծննդաբերական ուղիների ուռուցքների ժամանակ, կոնքի ոսկրերի դեֆորմացիայի ժամանակ, և ցուցումներ պտղի կողմից (պտղի միջաձիգ դրությունների ժամանակ. այն համարվում է բացարձակ ցուցում, հետույքային առաջադրության ժամանակ. այն համարվում է հարաբերական ցուցում, պտղի սուր կամ քրոնիկ հիպոքսիայի (թթվածնի քաղց) ժամանակ ևս ցուցված է կեսարյան հատումը): Բժիշկը պետք է առաջնորդվի այդ ցուցումներով: Վերջին տարիներին կա տենդենց, որ որևէ ցուցում չունեցող կանայք ցանկանում են ծննդալուծության այս եղանակն ընտրել: Հատկապես կրկնածինները»,- պարզաբանեց բժիշկը:

Ա. Բադալյանի փոխանցմամբ՝ հղի կնոջը բնորոշ է վախի զգացողությունը: «Առաջնածին կանայք, որոնք դեռ չգիտեն, թե ինչ է ծննդաբերությունը, հարևաններից, բարեկամներից տարբեր պատմություններ են լսում` դժվար ծննդաբերությունների, պատռվածքների մասին… Ու ի սկզբանե ներքին վախով գալիս: Չնայած, մենք ամբողջ հղիության ընթացքում փորձում ենք բացատրել, եթե մեկի մոտ առկա է եղել նման խնդիր, մյուսի մոտ անպայման չէ, որ լինի: Ի վերջո, ամեն ինչ կախված է հղիության և ծննդաբերության ճիշտ վարումից»,- ընդգծեց զրուցակիցը:

 

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ