Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն

«ԱԹԼԵՏԻԿՈ»-«ՌԵԱԼ»՝2:0. ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆՆԵՐԸ ԹԵՐԱԳՆԱՀՏԵԼ ԷԻՆ ՄՐՑԱԿՑԻՆ

Արխիվ 12-16

«ԱԹԼԵՏԻԿՈ»-«ՌԵԱԼ»՝2:0. ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆՆԵՐԸ ԹԵՐԱԳՆԱՀՏԵԼ ԷԻՆ ՄՐՑԱԿՑԻՆ


Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Մադրիդի «Աթլետիկոյին»: «Վիսենտե Կալդերոնում» անցկացված խաղում տանտերերը մեկնարկում գործում էին զգուշավոր, իսկ սերուցքայինները ունենալով տարածքային մեծ առավելություն չկարողացան սակայն վտանգավոր գործել առջեւի գծում: Արդյունքում թիմերը ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում: Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ռեալը» դարձյալ ակտիվ սկսեց եւ աչքի ընկավ մի քանի գրոհներով, սակայն դրանցից եւ ոչ մեկ գոլի չվերածեց, փոխարենը 56-րդ րոպեին իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը սեփական տուգանայինում գցեց Ռաուլ Գարսիային, ինչի արդյունքում մադրիդցիների դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, Գարսիան էլ այն անվրեպ իրացրեց: Քիչ անց պահեստայինների նստարանին մնացած Կրիշտիանո Ռոնալդուն փոխարինման դուրս եկավ, սակայն վերջինս զգալիորեն չկարողացավ ակտիվացնել խաղն առջեւի գծում: Իսկ Դիեգո Սիմեոնեի թիմը վերջնամասում հաջողացրեց խփեց նաեւ երկրորդ գոլը՝ պատասխանն խաղից առաջ ստանալով լուրջ առավելություն: Գոլն իր հաշվին գրանցեց ուրուգվայցի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը: Եվ հերթական անգամ սերուցքայինները թերագնահտել էին մրցակցին, ինչեւէ պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 15-ին «Ռեալի» խաղադաշտում: Այս դիմակայության հաղթողը քառորդ եզրափակիչում մրցելու է «Բարսելոնա» - «Էլչե» զույգի հաղթողի հետ:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ