Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian

«ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՆՄԱՆ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐԵՎԻՑԵ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԵՆ»

Արխիվ 12-16

«ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՆՄԱՆ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐԵՎԻՑԵ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԵՆ»

 

Այսօր` հունվարի 7-ին, անհայտ անձինք կրակ են բացել ֆրանսիական « Շառլի էբդո» երգիծական պարբերականի փարիզյան գրասենյակի վրա, ինչի հետեւանքով 12 մարդ է զոհվել: Ի դեպ, ֆրանսիական պարբերականի գրասենյակի վրա հարձակումը կատարվել է ԻՊ-ի ղեկավարի ծաղրանկարի հրապարակումից անմիջապես հետո («Շառլի էբդո» երգիծական պարբերականի թվիթերյան էջում կատարած վերջին գրառումն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկի` Աբու Բաքր ալ-Բաղդադիի ծաղրանկարն է եղել):

 

«ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՓԱՐԻԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ»

 

Տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, ով մասնավորապես նշել է. «Խստորեն դատպարտում ենք հունվարի 7-ին Փարիզում « Շառլի էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը, որի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհեր կան։ Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, իշխանություններին, « Շառլի էբդո» պարբերականի խմբագրությանը եւ զոհվածների հարազատներին: Ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները որեւիցե արդարացում չունեն եւ եւս մեկ անգամ ցույց են տալիս ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի առավել համախմբման անհրաժեշտությունը»:


«ՀԱՅ ԵՐԳԻԾԱԲԱՆԸ, ՈՐԸ ՓՐԿՎԵԼ Է ՓԱՐԻԶՅԱՆ ՆԱԽՃԻՐԻՑ»


Դեպքի մասին ուշագրավ տեղեկություն է հայտնում նաեւ հայտնի լրագրող, հաղորդավար, մեկնաբան ԱՐՏԱԿ ՀԵՐԻՔՅԱՆԸ. «Ֆրանսահայ հայտնի երգիծաբան Մաթյո Մադենյանը, որն անցած սեպտեմբերից թղթակցում է «Շառլի էբդո» երգիծական շաբաթահանդեսին, հրաշքով է փրկվել խմբագրատանը տեղի ունեցած սպանդից:  «Սովորաբար, չորեքշաբթի ժամը 10:00-ին հավաքվում ենք նորությունների շուրջ մտավարժանքներ անելու: Դա մեզ համար խմելու առիթ է: Այս առավոտ, ժամը 09:00-ին, ես հաղորդագրություն ուղարկեցի Շարբին (շաբաթաթերթի ծաղրանկարիչներից մեկը, որն այսօր սպանվել է) ասելու համար. «Չեմ գալու, որպեսզի հաջորդ շաբաթ թագավորական գաթաներ բերեմ, բայց դու անհոգ եղիր, շաբաթ-կիրակի ռեստորան կգնանք»,- «Canal+» -ի եթերում պատմել է Մաթյոն, որը գործընկերների սպանության մասին տեղեկացել է հեռուստատեսության լրատվական ծրագրերից»:


«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ «ՇԱՌԼԻ» ԵՆՔ»


Ի դեպ, հայտնի հայ մոդել, գրող ԷՄԻԼ ՄԱՐԿԸ, ով բնակություն է հաստատել Ֆրանսիայում, անդրադառնալով կատարվածին` նշում է. «Ո՛Չ ահաբեկչությանը… Ո՛չ բարբարոսությանը։ Այն, ինչ կատարվեց այսօր ժաղովրդավար, եղբայրություն ու հավասարություն քարոզող Ֆրանսիայի քաղաքամայր Փարիզում իսլամական ահաբեկիչների կողմից միայն մեկ նպատակ է հետապնդում` դեստաբիլիզացնել ժողովրդավարության լծակները, խոսքի ազատության ֆունդամենտը։ Հավանաբար խնդիր ունեն տարբեր կրոնական, էթնիկ, քաղաքական հայացքներ ունեցող համայնքների միջեւ սերմանել ընդհանուր ատելության գաղափարը։

«Մենք բոլորս Շառլի ենք», -միասնական վանկարկում են այս պահին հազարավոր ֆրանսիացիներ` ի նշան սոլիդարության եւ մեծ ողբերգության»:


Պատրաստեց` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ