Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian

ՔԱՐԱԲԵՐԴԸ Ո՛Չ ԴՊՐՈՑ ՈՒՆԻ, Ո՛Չ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Արխիվ 12-16

ՔԱՐԱԲԵՐԴԸ Ո՛Չ ԴՊՐՈՑ ՈՒՆԻ, Ո՛Չ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

 

Լոռու մարզի Քարաբերդ համայնքը  բազում խնդիրներ ունի, սակայն դա չի խանգարել  քարաբերդցիներին Ամանորը հավուր պատշաճի դիմավորել: «Յուրաքանչյուրն իր հնարավորության չափով տոնում է  Ամանորը. քաղաքից առեւտուր են անում, մորթում իրենց պահած խոզը»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց  համայնքի  ղեկավար  Յուրիկ Շավելյանը:

Քարաբերդը, ինչպես բնութագրեց Յ. Շավելյանը, լքված, բայց աստիճանաբար վերականգնող գյուղ է:  Որպես համայնքի ղեկավար` այս 19 տարիների ընթացքում (1996 թ-ից  ցայսօր  Քարաբերդի գյուղապետն է-խմբ.), կարողացել է  լուծել միայն  գյուղի ընթացիկ խնդիրները: Հիմնախնդիրները, սակայն, շարունակում են չլուծված մնալ. դպրոց  ու մանկապարտեզ  չունի  Քարաբերդը. «Մի քանի դպրոցական ունենք, որ Վանաձոր են դպրոց գնում: Սկզբնական շրջանում` Բլեյանի օրոք, նպատակ ունեինք դպրոց բացել: Բայց ինչ-որ ծրագրեր կային…, 500 դպրոց փակվեց Հայաստանում: Այդ ժամանակ ջահելությունը գյուղից դուրս եկավ»:

Քարաբերդի ճանապարհները ասֆալտապատված չեն,  որի պատճառով  գյուղմթերքը դժվար են գյուղացիները Վանաձոր հասցնում: «Մենք  մեր ուժերով վերանորոգում ենք, բայց դե դրանով հարցը չի լուծվի»,- անկեղծանում է պրն Շավելյանը:

Այսօր համայնքում գերակշռում են   մեծահասակները, քան երիտասարդները: «Մեծահասակներն  էլ գյուղատնտեսական ոչ մի աշխատանք չեն կարող կատարել: Ջահելությունն է ինչ-որ կերպ օժանդակում է, ստեղծում տնտեսություն»:

Արտագաղթողներ  համայնքից այլեւս չկան, որովհետեւ հիմնականում միայն  ծերերն են մնացել. «Ծերերից ով մահանում է, նրա տան դուռը փակվում է»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ